>

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կոչը հայրենակիցներին․․․

Սիրելի հայրենակիցներ

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային: 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք




Քոչարյանի զոհերը

մենք: Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով․․․






Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին վերջ տալու կամք և վճռականություն․․․

Իրականությունն այն է, որ Արցախը կա և լինելու է: Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը: Բանակը պահպանել է իր կուռ կառուցվածքը, կառավարման համակարգը, միանձնյա ղեկավարման սկզբունքի վրա հիմնված զինվորական աստիճանակարգությունը, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքը, իսկ բոլոր փոփոխությունները, որոնք կատարվելու են առաջիկայում, նպատակաուղղված են լինելու ոչ թե բանակի կազմալուծմանը, այլ բանակի կատարելագործմանն ու մարտունակության աստիճանի որակապես աննախադեպ բարելավմանը․․․


Անհիմն խոսակցություններն ազնիվ չեն առաջին հերթին այն զինվորների և սպաների նկատմամբ, ովքեր այս պահին էլ մարտական դիրքերում իրականացնում են իրենց ծառայությունը: Բանակի հրամանատարության, միավորումների և զորամասերի, տարբեր ստորաբաժանումների հրամանատարների, սպայակազմի, պայմանագրային և ժամկետային զինծառայողների տեսլականը մեկն է՝ ապահովել մեր երկրի պաշտպանությունը, ապահովել մեր ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը: Այդ գերնպատակի իրագործմանն իրենց կյանքն են նվիրաբերել մեր բազմաթիվ զինակից եղբայրներն ու քույրերը, վստահ եմ, որ կարողանալու ենք արժանի լինել նրանց զոհողությանը: Հարգանքով՝ գեներալ-լեյտենանտ Մ. Արզումանյան»:

The call of the Minister of Defense of the Republic of Azerbaijan, Lieutenant General Mikael Arzumanyan to the compatriots ․․․

Dear compatriots!



From September 27 to November 9, our people had to face the joint aggression of the terrorist groups of Azerbaijan, Turkey and their sponsors. During 44 days of extremely heavy fighting, the Armenian fighter performed unparalleled feats, which, unfortunately, was not enough to end the war as we would have liked. There were many objective and subjective reasons for what happened, which will be analyzed, the necessary honest and rigorous investigations will be carried out. But today we have what we have.

To achieve these goals, more than ever, we all need unity, state thinking, a sense of personal responsibility. We all need the will to put an end to baseless rumors, myths that have nothing to do with reality, various fabrications.

The reality is that Artsakh will exist. The main guarantor of Artsakh’s security, the Defense Army, withdrew from the war with heavy blows, but more than united, disciplined, ready to continue fulfilling its mission of defending the homeland. The army has maintained its solid structure, system of governance, military hierarchy based on the principle of sole command, vital infrastructure, and all the changes that will take place in the near future will be aimed not at dismantling the army, but at improving the army and unprecedented quality. ․

The baseless rumors are not honest, first of all, about the soldiers-officers who are currently serving in the combat positions. The vision of the army command, units, military units, commanders of different subdivisions, officers, contract and conscripts is one: to ensure the defense of our country, to ensure the right of o

Сообщение Գեներալի անկեղծ խոստովանությունը։ Իրականությունն այն է, որ․․․ появились сначала на .


от admin

-->