>

«Հայի հետին խելքի» առասպելը Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի։ Դժբախտաբար վերջին պատուհասից հետո անգամ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց ուղեկցող արձագանքներն էլ ցույց են տալիս, որ մենք դատապարտված ենք «հայի հետին խելք» առասպելից չձերբազատվելու ախտին։ Բավական է հետևել, թե ինչպիսի հրապարակային խոսք է հնչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Թե՛ նիկոլականները, թե՛ նրանց հակառակորդները, նույնիսկ այս պատուհասից

հետո, չեն հրաժարվում իրենց հայդատական, ոչմիթիզհողական հոխորտանքներից՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ «հայի հետին խելք» ասույթը ոչ միայն ցնորամտություն է, այլև անբուժելի հիվանդություն։ Մեր սերնդին վիճակվել է ականատես լինել հասուն ազգերի կողմից «հետին խելքի» դրսևորման մի շարք օրինակների։ Ես այդ մասին խոսել եմ դեռևս 2007թ․ իմ ելույթներից մեկում, ուստի կրկնությունից խուսափելու համար բավարար եմ համարում կատարել հետևյալ մեջբերումը․ «Շատ ժողովուրդներ ու պետություններ տարբեր հանգամանքներում ու տարբեր պատճառներով հայտնվել են համազգային աղետի առջև։ Հայերն ու հրեաները ենթարկվել են ցեղասպանության։ Գերմանիան ու Ճապոնիան ջախջախիչ պարտություն կրելով, հիմնահատակ ավերվել են։ Օսմանյան Թուրքիան, Բրիտանիան և Ռուսաստանը կորցրել են իրենց հզորագույն կայսրությունները։ Նրանցից








Քոչարյանի զոհերը

յուրաքանչյուրն իր ողբերգությունը համարում է եզակի. ինչպես արտահայտվել է Տոլստոյը՝ «Երջանիկները նման են իրար, իսկ դժբախտները՝ դժբախտ յուրովի»։ Սակայն համազգային ողբերգություն ապրած համարյա բոլոր ժողովուրդներն ու պետություններն էլ այդ ողբերգությունը դարձրել են ոչ թե հուսալքության կամ թերարժեքության, այլ ապաքինման ու հզորացման գործոն։ Նրանք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ամոքելու իրենց վերքերը, ազատվելու պատմական բարդույթներից, այլև վերածնունդ ապրելու ու դասվելու աշխարհի ամենակենսունակ ու ծաղկուն

պետությունների շարքը։ Ի՞նչ է մեզ խանգարում՝ շարունակ ողբալու, աշխարհից դժգոհելու և արդարություն մուրալու փոխարեն, հետևել այդ ազգերի օրինակին։ Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից, մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք» (Լ․ Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երևան, 2009, էջ 116-117)։ «Հայի հետին խելք» արտահայտությունը իմաստ կարող է ունենալ միայն այս ճշմարտությունն ըմբռնելուց հետո։ Ու՞ր էր, թե հայը գոնե հետին խելք ունենար: Լևոն Տեր-Պետրոսյան, 15.11.2020


The Myth of the “Backward Mind of an Armenian” There has never been a bigger lie than the meaning of the “backward mind of an Armenian”, otherwise the Armenian people would not have suffered new tragedies after the tragedy of 1915 and the loss of the historical homeland. Unfortunately



, even the events that take place after the last plague and the accompanying reactions show that we are doomed to the disease of not getting rid of the myth of the “Armenian mind”. It is enough to follow what kind of public speech is heard both in Armenia and in the Diaspora. Both the Nicolaitans and their opponents, even after this plague, do not give up their pro-Armenian, anti-Semitic slanders, proving once again that the saying “the mind of an Armenian” is not only a delusion, but also an incurable disease. Our generation has been able to witness a number of examples of “backward thinking” by mature nations. I talked about it back in 2007 ․ in one of my speeches, so to avoid repetition I consider it enough to quote և “Many peoples and states have faced a national catastrophe in different circumstances and for different reasons.” Armenians and Jews wer

e subjected to genocide. After a crushing defeat, Germany and Japan were completely destroyed. Ottoman Turkey, Britain and Russia have lost their most powerful empires. Each of them considers its tragedy unique. As Tolstoy put it: “The happy are alike, and the unhappy are alike.” However, almost all the nations and states that have experienced a nationwide tragedy have made that tragedy not a factor of despair or inferiority, but a factor of healing and strengthening. They have found the strength not only to heal th

Сообщение Լևոն Տեր Պետրոսյանի հայտարությունը появились сначала на .


от admin

-->