Արմանն անմահացավ հոր աչքի առաջ. ինչ է պատմում եղբայրը հերոսի մասին (տեսանյութ) — ingablog

19-ամյա Արման Օհանյանին պատերազմի ընթացքում Մեղրիից տեղափոխել էին Արցախ: Մինչև տեղափոխելը, Արմանը զանգել է եղբորը, ասել, որ ընտանիքի անդամներին չհայտնի այդ տեղեկությունը: Արմանի եղբայրը՝ Կարո Օհանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր զանգից հետո հայրիկին ասել է նրա՝ Արցախ տեղափոխվելու մասին:


«Հայրիկիս ասացի ու առանց մի վայրկյան մտածելու՝ գնաց Արմանի մոտ: Միասին են եղել, դիրքեր բարձրանալիս են եղել, երբ ԱԹՍ-ի ձայն են լսել: Հայրս Արմանին ասել է, որ նստի իրենց մեքենան, բայց եղբայրս չի նստել՝ ասելով, որ զինակից ընկերներին մենակ չի թողնի: Եղբայրս ընկերների հետ մնացել է նույն մեքենայում, հայրս ու վաշտի հրամանատարի տեղակալը մեր մեքենայում են եղել: 5 րոպե չանցած՝ դեպքը պատահել է: Արմանենց մեքենայից 1 հոգի կարողացել է իրեն դուրս նետել ու փրկվել. զույգ եղբայրներից մեկն է եղել: Հայրս ու հրամանատարի տեղակալը ևս ողջ են մնացել»:


Արմանը Մասիս քաղաքից էր: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մեկ կիսամյակ սովորել ու եղբոր զորացրվելուց մի քանի օր հետո՝ զորակոչվել բանակ:

«Շատ ընկերասեր էր, եթե որևէ մեկին ինչ-որ բան դուր չգար, կամ մեկը մյուսից նեղանար՝ ինքն էր հաշտեցնում, չէր թողնում, որ կիսվենք իրարից: Ամեն ինչ անում էր մեր ընկերությունը պահելու համար»,- ասում է Կարոն:

Թեև Կարոն մեծ եղբայրն էր, բայց խորհուրդ տվողի դերում Արմանն է միշտ եղել, այնպես, կարծես, ինքն էր մեծը:


«Կարծես տարբեր մարդիկ լինեինք: Արմանը շատ էր սիրում աշխատել, մինչև բանակ գնալը գումար էր հավաքում, այն նպատակով, որ ծառայի, հետ գա իր հավաքած գումարով ու մեր օգնությամբ՝ մեծ տուն կառուցի, որ եղբայրներով միասին ապրեինք»,- նշում է Կարոն:

Բոլորի կողմից սիրված Արմանի բազում երազանքներն անկատար մնացին…

Աղբյուր

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.