>

Տոքսինը բավականին նոր հասկացություն է, սակայն այն շատ տարածված է։ Այս բառով անվանում են նյութերին, որոնք չեն մարսվում օրգանիզմի կողմից և վնաս են հասցնում դրան։

Երբ տոքսինները կուտակվում են մեր մարմնում, մենք սկսում ենք հոգնածություն զգալ, մաշկի վրա ցան է հայտնվում և լյարդի հետ կապված այլ խնդիրների նշաններ։

Հենց լյարդն է չեզոքացնում տոքսինները և խթանում դրանց վերացմանը, այդ պատճառով էլ տոքսիններից առաջինը տուժում է հենց այդ օրգանը։




Քոչարյանի զոհերը

Երբ լյարդում կուտակվում են տոքսիններ, այն դադարում է կատարել իր ֆունկցիաները, և մենք սկսում ենք հավաքել ավելորդ քաշ, որից հետագայում շատ դժվար է լինում ազատվել։





Որպեսզի ազատվեք այդ խնդրից, կարող եք օգտագործել այս ըմպելիքը, որն օգնում է մաքրել լյարդը և արյունը տոքսիններից, ինչպես նաև օգնում է նիհարել։

Ձեզ անհրաժեշտ է

  • 3 կիտրոն,
  • 1 բաժակ կտրատած մաղադանոս,
  • 5 կապ նեխուր,
  • 6 բաժակ ջուր։

Պատրաստումը


Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միատարր զանգված ստանալը։

Այնուհետև ավելացրեք մի փոքր ջուր և խառնեք։ Ստացված ըմպելիքից օգտագործեք 2 բաժակ, օրվա մեջ 3 անգամ, սնվելուց առաջ (նախաճաշ, ճաշ և ընթրիք)։ Այդպես պետք է անել 3 օր շարունակ։



Այնուհետև դադար տվեք մեկ շաբաթ և նորից կրկնեք պրոցեդուրան։

Ինչպես նաև դուք կարող եք օգտագործել ճակնդեղի և գազարի հյութը, այն կատարում է նույն ֆունկցիաները։ Այս կոկտեյլը հիանալի միջոց է լյարդի աշխատանքը բարելավվելու համար։

Որպեսզի մաքրեք լյարդը, հեռացնեք օրգանիզմում կուտակված տոքսինները և ձեզ ավելի լավ զգաք, խմեք այս կոկտեյլը նվազագույնը շաբաթական 3 անգամ։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->