>

Հյութալի և փափուկ կարտոֆիլով կոտլետներ պանրով, որն իսկապես անչափ համեղ է ստացվում: Պատրաստումը շատ պարզ է հատկապես սկսնակների համար:





Բաղադրությունը․





  • Կարտոֆիլ — 4 հատ,
  • Ձու — 1 հատ,
  • Պանիր — 100 գրամ,
  • Ալյուր — 2 ճաշի գդալ,
  • Պաքսիմատ (սուխարիկ) — 50 գրամ,
  • Ձեթ — 3 ճաշի գդալ,
  • Թթվասեր — 2 ճաշի գդալ,
  • Սամիթ — 1 փունջ,
  • Աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

Կարտոֆիլը մաքրել և խաշել:


Խաշելուց հետո վրան ավելացնել ձու, աղ, և քերած պանիր: Լավ խառնել:

Ապա ավելացնել ալյուր: Փոքր գնդեր պատրաստել։



Պաքսիամատի մեջ այն երկու կողմով թաթախել և ձեթով թավայի մեջ տապակել:

Մատուցելու ժամանակ վրան թթվասեր և սամիթ լցնել:

Պատրաստ է։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Կարտոֆիլով և պանրով անչափ համեղ կոտլետներ, որի համից կշտանալն անհնարին է։ Կկիսվենք բաղադրատոմսով появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->