>

Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին որևէ յուրահատուկ ուտեստով, ապա այս աղցանը ձեզ համար է։


Բաղադրիչներ








Քոչարյանի զոհերը
  • Հավկիթ (պինդ խաշած)՝ 4-5 հատ
  • Չոր պանիր՝ 200 գ
  • Կրաբի ձողիկներ՝ 200 գ
  • Եգիպտացորեն՝ 1 բանկա
  • Սոխ՝ 1 հատ
  • Մայոնեզ

Պատրաստումը

Խաշած հավկիթները մաքրում ենք, առանձնացնում դեղնուցն ու սպիտակուցը և առանձին քերում մանր քերիչով: Չոր պանիրը նույնպես անցկացնում ենք քերիչով: Կրաբի ձողիկները և սոխը կտրտում ենք խորանարդաձև:


Վերցնում ենք հարթ ափսե և շերտ-շերտ լցնում իրար վրա պահանջվող բաղադրիչները․



  • 4-5 սպիտակուց
  • 100 գ չոր պանիր
  • սոխ
  • մայոնեզ
  • 200 գ կրաբի ձողիկներ
  • 0,5 բանկա եգիպտացորեն
  • 100 գ չոր պանիր
  • մայոնեզ
  • 0,5 եգիպտացորեն
  • մայոնեզ
  • 4-5 դեղնուց

Կարող եք պանրից մի փոքր պահել և վերջում քերել աղցանի վրա:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->