>

Արմենպրեսը գրում է․ Թուրքիայի այսօրվա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունը կրկնում է 20-րդ դարասկզբի գործընթացները: Դիտարկելով Թուրքիայում ընթացող ներքաղաքական անցուդարձը՝ կարելի է միանշանակ կանխատեսել Էրդողանի իշխանության մոտալուտ վախ ճանը, ինչպես ժամանակին՝ երիտթուրքերինը: Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի ներկայիս գործողությունները զարմանալի զուգադիպությամբ կրկնում են նախորդ դարասկզբին Քեմալ Աթաթուրքի գործողությունները:

Ահմեդ Դավութօղլուն սկսել է հետեւողաբար քննադատել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան ու իր ընտանիքին համարելով ամենամեծ աղետը, որ հասել է իր ժողովրդին։ Մեկ այլ հայտարարության մեջ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է»:


20-րդ դարի 20-ականներին նույն քաղաքականությունն էր վարում Քեմալ Աթաթուրքը՝ քննադատելով երիտթուրքերի գործողությունները: Ինչպես Աթաթուրքը, այնպես էլ Դավութօղլուն գիտակցում են ժամանակի իշխանությունների գործած վայրագությունները, նրանց մոտալուտ վախճանը եւ հնարավոր պատասխանատվությունից խուսափելու համար սկսում են քննադատել իշխանությանը, որի ակունքներում են եղել նաեւ իրենք եւ նպաստել վերջիններիս հանցագործություններին:




Քոչարյանի զոհերը

1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի խմբագրած թերթում հրապարակվող հոդվածներում գրվում էր, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտ որելն ու տեղահանելը դատապարտելի են: «Ա հաբ եկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը եւ բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է»,- հայտարարել է Աթաթուրքը: Վերջինս լավ էր տեսնում երիտթուրքերի անկումը եւ համապատասխան հարթակ էր ստեղծում նրանցից տարանջատվելու համար, այն դեպքում, երբ եղ եռնի ողջ ժամանակահատվածում եղել էր թուրքական բանակի սպա:




Ավելին՝ 1920 թվականի հունվարին Մուսթաֆա Քեմալի ղեկավարած թուրքական մեծաթիվ բանակը Մարաշի ճակատամարտում հաղթեց ֆրանս-հայկական լեգեոնին, որին հաջորդեցին 5000 ֆրանսիացիների եւ12000 հայերի զանգվածային կոտ որածները՝ ավելի նվազեցնելով հայկական գավառում մնացած առանց այդ էլ քիչ հայ բնակչության թվաքանակը։

Այդ ռազմական գործողություններն ուղեկցվում էին բոլշեւիկյան Ռուսաստանի կառավարության կողմից քեմալականներին ուղարկված ոսկու եւ զինամթերքի շարունակական աջակցությամբ:


Չնայած այս ամենին, Աթաթուրքին հաջողվեց իրեն առանձնացնել երիտթուրքերից, իսկ իշխանության գալուց հետո կեղծ դատավարություններ սկսել եղեռնը իրականացնողների դեմ, որոնք, վերջին հաշվով, այդպես էլ Թուրքիայի կողմից համապատասխան պատժի չենթարկվեցին:

Այսօր կրկնվում է նույն պատմությունը: Անկման գնացող Էրդողանի վարչակազմին սկսում են քննադատել երբեմնի իր գործընկերները եւ քաղաքական ուժերը: Այն, որ էրդողանի Թուրքիան ընկնելու է, կանխատեսելի է բոլորի համար: Հարցն այն է, թե մինչեւ անկումն ինչ աղ ետներ կհասցնի կատարել մերօրյա Թալեաթը:

Armenpress writes ․ Turkey’s current foreign and domestic policy repeats the processes of the early 20th century. Observing the current political situation in Turkey, one can definitely predict the imminent fear of Erdogan’s government, as well as that of the Young Turks in the past. The current actions of the former Prime Minister of Turkey, the leader of the “Future” party Ahmet Davutoglu are a surprising coincidence of the actions of Kemal Ataturk at the beginning of the last century.


Ahmet Davutoղlu has consistently criticized incumbent President Recep Tayyip Erdo ՝an, calling him and his family the greatest tragedy that has befallen his people. In another statement, Davutoglu stated. “Turkish President Recep Tayyip Erdogan poses a greater threat to the world than the coronavirus. “The greatest danger to Europe and the world is the dictatorship spread by populist leaders like Mr. Erdogan.”

In the 1920s, Kemal Ataturk pursued the same policy, criticizing the actions of the Young Turks. Both Ataturk and Davutoglu are aware of the atrocities committed by the authorities of the time, and in order to avoid possible responsibility, they begin to criticize the authorities, which also had their roots in them and contributed to their crimes.

In 1918, Kemal, together with Fethi Okyar, published the Minber periodical, which published numerous serious accusations against the Young Turks in connection with the massacre of Armenians. Articles published in the newspaper edited by Ataturk said that there are extremists in every nation, but because of them the killing and deportation of an entire nation is condemnable. “The deportation and deportation of hundreds of thousands of people who have nothing to do with the A pill is not an insult, what is it?” Ataturk said. The latter saw the fall of the Young Turks well and created a suitable platform for their separation from them, while he had been an officer in the Turkish army throughout the war.

Moreover, in January 1920, a la

Сообщение Թուրքիայում իրավիճակը գնալով վատանում է. Անկարայում արդեն նախանշում են Էրդողանի …. появились сначала на .


от admin

-->