>

Կոնստանտին Զատուլինի ջախջախիչ պատասխանը ադրբեջանցու՝ մեկ շաբաթում գրավված տարածքներն ազատելուն. Սա տեսնել և լսել է պետք: Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. Հարգելի հայեր, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար բարդ, շատ դժվար որոշում եմ կայացրել:









Քոչարյանի զոհերը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության բովանդակությունը, որ արդեն հրապարակվել է, աննկարագրելի ցավոտ է անձամբ ինձ եւ ողջ հայության համար:

Տվյալ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության ու տվյալ իրադրությանը ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված դրությունում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ տարբերակն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն տեսաուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց պարտություն էլ չի կարելի կոչել, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես զգում:


Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի ու սա պիտի դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու նպատակով:



Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների առջև: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առջև, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՜ Արցախը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին ռուսական «60 минут» հաղորդման ճամանակ Զատուլինը ջախջախիչ պատասխան տվեց Ադրբեջանցու՝ Մեկ շաբաթում գրավված տարածքներն ազատելուն:

Աղբյուր


от admin

-->