>

Aravot.am-ը գրում է. Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը վստահեցնում է, որ Գորիս–Կապան ավտոճանապարհի հայտնի «փոքր թաս» հատվածը չեն պատրաստվում տալ ադրբեջանցիներին, ինչը նախատեսված է եռակողմ համաձայնագրով:




Քոչարյանի զոհերը

Վարորդներին հայտնի «փոքր թասը» դեպի Որոտան գետ տանող հատված է, որ Կուբաթլուի տարածքում է: «Բայց ո՞վ է թույլ տալու, որ դա իրողություն դառնա: Համենայնդեպս, մենք՝ գորիսեցիներս , թույլ չենք տա այդ հատվածը լինի այն կողմինը:




Այս պահին չեմ ցանկանում խոսել՝ ինչ ենք անելու, այս թեժ պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին, թող ամեն ինչ իր վերջնական փուլին հասնի, հասկանանք ՝ ինչ է կատարվում, գուցե կան բաներ, որ մենք ոչ մեկս չգիտենք, վերջնական փուլում կհասկանանք, այդ ժամանակ ես կխոսեմ:



Կոնկրետ ես՝ որպես գորիսեցի, ու բոլոր գորիսեցիները չենք թողնելու, որ այդ ճանապարհի վրա ինչ-որ խնդիր առաջանա»,- Aravot.am-ին ասաց Գորիսի քաղաքապետը: Մեր զրուցակիցը չցանկացավ կարծիք հայտնել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին, որով Գորիսը սահմանամերձ քաղաքի է վերածվելու:

Աղբյուր


от admin

-->