>

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • կարագ — 100 գ
  • կեֆիր — 1 բաժակ
  • ձվի սպիտակուց — 1 հատ
  • ալյուր — 2,5-3 բաժակ
  • փխրեցուցիչ — 1 թ/գ
  • աղ — մի պտղունց

Լցոնի համար՝




Քոչարյանի զոհերը
  • պանիր ֆետա — 250 գ
  • մաղադանոս — 4 ճյուղ

Վրան քսելու համար՝

  • ձվի դեղնուց — 1 հատ

Պատրաստման եղանակը





Նախատեսված է 8 բաժնի համար:

Կարագը քերիչով քերում ենք, ավելացնում ալյուրը, ձեռքերով տրորում, ապա աղ ավելացնում:

Կեֆիրի բաժակի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, որը փրփրելուն պես ավելացնում ենք ալյուրի ու կարագի զանգվածի մեջ: Այնուհետև զանգվածին ենք ավելացնում ձվի սպիտակուցը և փափուկ խմոր հունցում: Խմորի գունդը դնում ենք սեղանին, ծածկում ու թողնում 20 րոպե:


Լցոնի համար ֆետա պանիրը մանրացնում ենք, մաղադանոսը կտրատում և խառնում իրար:

Խմորից ընկույզի չափ գնդիկներ ենք ստանում, մատներով բացում ու տափակեցնում ենք, այնուհետև խմորի մեջտեղում դնում ենք լցոնն ու եզրերն ամրացնում: Մեջտեղի մասը բաց ենք թողնում, կարկանդակին տալիս ենք նավակի տեսք ու վրայից ձվի դեղնուց քսում:



Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, կարկանդակները շարում վրան և 30 րոպե թխում 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ, մինչև կարկանդակները ստանան գեղեցիկ վարդագույն երանգ:

Ահա և վերջ:

Այսպիսի փոքրիկ հունական բուգացա կարելի է ուտել թե՛ ընդմիջմանը և թե՛ էքսկուրսիա գնալիս։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->