Գագիկ Ծառուկյանին կզրկեն պատգամավորական մանդատից — ingablog


ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ԱԺ խորհուրդը նպատակ ունի այսօր տեղի ունենալիք նիստի ժամանակ քննարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Ըստ մեր տեղեկությունների, խորհուրդը այսօր որոշում կկայացնի ու հարցը կուղարկի Սահմանադրական դատարան, որտեղ էլ միանգամից որոշում կարող են կայացնել:


Ըստ մեր տեղեկությունների` այդ ամենի հիմքում դրվելու է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը:


Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրված, ու Գագիկ Ծառուկյանը հնարավոր է, որ հենց այս ամենի պատճառով ներկա չլինի հանրահավքին:


ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանին հրավիրել են ԱԱԾ:


Сообщение Գագիկ Ծառուկյանին կզրկեն պատգամավորական մանդատից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

от admin