>

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը, ով 5 երեխա ունի, երկու որդու լուսանկարն է հրապարակել և անդրադարձել մայրական վախին:


«Յուրաքանչյուր տղա երեխա ունեցող մոր մոտ հիմա մայրական բնազդ է արթնացել: Ինչպե՞ս անել, որ մեր երկրում խաղաղություն լինի: Որ 18 տարեկան բոլորած տղայիդ չվերցնեն, չտանեն դարձնեն «հայրենիքի համար զոհված հերոս»:








Յուրաքանչյուր որդեկորույս մայր մի բան է մտածում` ինչպե՞ս կարող էր կանխել այս ողբերգությունը: Նախկինների կոռուպցիայի, ներկաների, մեղմ ասած, սխալների պատճառով մոտ 5000 զո՞հ, երբ վստահ կարելի էր կանխել… վստահ կարելի էր խուսափել….

Ոչ մի ռազմագետ, քաղաքագետ չկանգնեցրեց, չահազանգեց, չասաց` չի ստացվելու պահել, կանգնեցրեք այս սպանդը… Հիմա էլ ասում են եկեք 10 տարի զինվենք, գնանք հետ վերցնենք… Մենք երեխա չունենք, որ տանեք, զոհեք 10-20 տարին մեկ՝ տալով և վերցնելով: Իրենք մարդ են, հասկանո՞ւմ եք, սիրո, հոգատարության և ծնողական պաշտպանության կարիք ունեցող:


Քաղաքագետները դրա համար են աշխատավարձ ստանում, որ թշնամու հետ լեզու գտնեք, խնդիրներին լուծումներ տան, ոչ թե ուրիշի երեխայի կյանքի հաշվին հիստերիկ և կտրուկ քայլերի գնան:  Գտե՛ք այն ղեկավարին, ով մեզ կհանի այս մղձավանջից և կօգնի վերջապես ստեղծել հզոր և խաղաղ հայրենիք: Մենք ուզում ենք ապրել և արարել մեր հայրենի հողում….»,- գրել է նա:



աղբյուր

Сообщение «Հիմա էլ ասում են եկեք 10 տարի զինվենք, գնանք հետ վերցնենք. մենք երեխա չունենք, որ տանեք, զոհեք 10-20 տարին մեկ՝ տալով և վերցնելով». Գոհար Հարությունյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->