>

Անդրանիկ Քոչարյանը չի տիրապետում պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Մասնավորապես, պրն.


Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։ Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ

loading...



կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի





Հանրապետության նախագահը։ Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»,- գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Andranik Kocharyan does not have basic knowledge about the Ministry of Defense, RA Ministry of Defense spokeswoman Shushan Stepanyan wrote on her Facebook page. “Andranik Kocharyan, Chairman of the RA NA Standing Committee on Defense and Security, apparently does not know his sphere sufficiently. Today, unfortunately, we had one chance to be convinced of that. In


particular, Mr. Kocharyan mentioned the following during the briefing with the journalists in the National Assembly. “Today, the commander of our air force is a man who does not fly. There is no such thing in the world. Appointed Commander of the Air Force, Mr. Tonoyan. ” In fact, the official, who should at least be well aware of the most important issues related to the country’s defense, d



oes not even have a basic knowledge of the Ministry of Defense. Let us inform Mr. Kocharyan that there are no “air forces” in the structure of the Ministry of Defense of the Republic of Armenia. Instead, there is an “Aviation Department of the RA Armed Forces” headed by Colonel Gagik Aslanyan. More. Especially for Mr. Kocharyan, it should be noted that the head of the Aviation Department of the Armed Forces is appointed not by the RA Minister of Defense, but by the mediation of the RA Prime Mini

ster, the President of the Republic of Armenia. Let us also infor

m Mr. Kocharyan that the Head of the Aviation Department of the RA Armed Forces, Colonel Gagik Aslanyan is not only “flying”, but also a first-class operating pilot, flying four, including SU-30-SM planes, has more than “1500 flight hours is rightly considered the highest professional in its field,” wrote Shushan Stepanyan, spokeswoman for the RA Ministry of Defense.

Сообщение ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել появились сначала на .


add
loading...
.

от admin