>

Պարիր այնպես՝ ասես քեզ ոչ ոք չի տեսնում, երգիր այնպես՝ ասես քեզ ոչ ոք չի լսում, սիրիր  այնպես՝ ասես քեզ ոչ ոք չիդավաճանել, ապրիր այնպես՝ ասես երկիրը հենց դրախտն է: Մարկ Տվեն

Մենք ամեն օր բազմաթիվ որոշումներ ենք կայացնում և գրեթե ոչ ոք չի կարող հետևել, թե ինչ ազդեցություն կունենան դրանք մեր ապագա կյանքի վրա: Կամովի կամ ակամայից որոշումներ կայացնելով՝ մենք ինչ-որ սկզբունքներով ենք առաջնորդվում: Եվ միշտ կարծում ենք, որ ճիշտ ենք վարվել՝ հաշվի առնելով մեր մտքերը, տրամաբանությունը և եզրահանգումները:   Որոշ որոշումներ մեզ հաջողություն, ուրախություն, թեթևություն են բերում, իսկ մյուսները փրկում են կյանքը՝ օգնելով զարգանալ և ստեղծել:

Ետ նայելով ապրած կյանքիս՝ հիշում եմ մի ծերունու մասին պատմություն, ով մահանալիս խոստովանել էր, որ իր կյանքը լի էր անախորժություններով, որոնցից շատերն այդպես էլ չէին կատարվել: Ուինսթոն Չերչիլ




Քոչարյանի զոհերը

Սակայն կան այնպիսի որոշումներ, որոնց պատճառով մենք կորցնում ենք քունը, ախորժակը, հավասարակշռությունը և հանգստությունը: Մենք չենք կարողանում հանգիստ ապրել: Սխալ կայացրած որոշումները տարիներ անց ճնշվածության, մեղավորության, վիրավորանքի զգացողություններ են առաջացնում: Մենք բազմաթիվ անգամներ կփորձենք համոզել ինքներս մեզ, որ դա սարսափելի չէ, որ այդ պահին ուրիշ ելք չկար: Բայց զղջման զգացողությունը միայն ավելի խորը կներթափանցի մեր հոգու խորքը և ողջ կյանքի ընթացքում չի անհետանա:





Այնուհետև, ծերության ժամանակ մենք մեկ անգամ չէ, որ զղջալու ենք սխալ որոշման համար: Եվ ամենակարևորը, որ ոչինչ չենք փորձել փոխել: Մի կողմից դա կապված է նրա հետ, որ երիտասարդ ենք եղել, մտածել ենք, որ դեռևս շատ պահեր կունենաք, իսկ նոր որոշումները կփակեն բոլոր սխալները: Բայց որքան որ փորձենք, սխալներից անհնար է խուսափել: Եվ եթե այդպես է պատահել, մի մոռացեք, որ հնարավոր է դրանք ուղղել, կարևորը չթողել այն ավելի հարմար պահի և անմիջապես գործել:  Հաղթահարեք ինքներդ Ձեզ, Ձեր հպարտությունը, վախը, եսասիրությունը և փորձեք փոխել այն, ինչը Ձեզ չի թողնում գիշերները քնել: Ստորև ներկայացված են այն արարքները, որոնց պատճառով Դուք ծերության տարիներին զղջալու եք:

1. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց շատ ժամանակ եք անցկացրել հեռուսացույցի առջև՝ նայելով անվերջանալի սերիալները, հաղորդումները և ռեալիթի-շոուները: 2.  Դուք զղջալու եք այն պատճառով, որ գլխավորել եք վիրտուալ կյանքը սոցցաներում՝ ամբողջովին ներքաշվելով երևակայական աշխարհի մեջ:

3. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չեք վարել առողջ ապրելակերպ՝ թույլ տալով Ձեր սովորություններին գլուխ բարձրացնել: 4. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց քիչ եք զմայլվել այս աշխարհի իրական գեղեցկությամբ՝ Ձեր կյանքն ապրելով անդադար վազվզոցի մեջ:


5.  Դուք զղջալու եք այն պատճառով, որ թերահավատ եք եղել և չեք ձգտել նոր գիտելիքներ ձեռք բերել: 6. Դուք զղջալու եք այն պատճառով, որ հազվադեպ եք դիմավորել արևածագը և ճանապարհել մայրամուտը՝ պատճառաբանելով, որ զբաղված եք կարևոր գործերով:

7. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց կաշկանդված էիք, վախեցած, լուրջ և համապատասխանել եք հասարակության կողմից հաստատված վարվելակերպի նորմերին: 8. Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց արագ եք մեծացել և թույլ չեք տվել ինքներդ Ձեզ ժամանակ առ ժամանակ երեխա լինել՝ նույնիսկ 40 տարեկանում:

9. Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք ընկերություն արել, չեք գնահատել և քիչ ժամանակ եք անցկացրել Ձեր ընկերների հետ: 10.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց նեղացկոտ, հիշաչար և կասկածամիտ եք եղել:

11.Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք շփվել Ձեր ընտանիքի, երեխաների, հարազատների հետ, շատ եք վիճել և զայրացել նրանց վրա: Հազվադեպ եք նրանց սիրո խոսքեր ասել և թե որքան թանկ են Ձեզ համար:   12.Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք ժպտացել, ծիծաղել, ուրախացել:



13.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց ցավոտ եք ընդունել մարդականց արարքները և խոսքերը: 14.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չեք զարգացրել Ձեր տաղանդը և մոռացել եք Ձեր մանկական երազանքների մասին:

15.Դուք զղջալու եք այն պատճառով, որ քիչ եք ճանապարհորդել և ուսումնասիրել այս աշխարհը: 16.Դուք զղջալու եք այն պատճառով, որ չափազանց շատ եք վախեցել:

17.Դուք զղջալու եք այն պատճառով, որ թերահավատորեն և կասկածամտությամբ եք վերաբերվել ինքներդ Ձեզ, չեք համաձարկվել բազմաթիվ գործողություններ կատարել: 18.Դուք զղջալու եք այն պատճառով, որ խենթություններ չեք արել, մարտահրավեր չեք նետել ողջ աշխարհին, չեք պայքարել և վայր եք դրել ձեռքերը:

19.Դուք զղջալու եք այն պատճառով, որ մոլեռանդ եք եղել նյութական իրերի հանդեպ, որ չափազանց շատ ուժ ու եռանդ եք ներդրել նոր և մոդայիկ սարքավորումներ գնելու համար:  20.   Դուք զղջալու եք այն պատճառով, որ չեք ասել ամենակարևոը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->