>

Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 984  նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի։


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1811 է:





loading...


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 13 դեպք։ Նոյեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 463 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2274-ի:


Մեկ օրում առողջացածների թիվը 2478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74 984, փաստացի բուժվողներինը՝  38253  (մեկ օրում նվազել է 1887-ով): Մեկ օրում արվել է 2530 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 468081 թեստ:



 

Сообщение Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 984։ Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 118 870-ի появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


add
loading...
.

от admin