>

Իսկ դուք գիտեի՞ք, որ շոկոլադե մեկ սալիկի փոխանցած կալորիաներն այրելու համար անհրաժեշտ է 1 ժամ 40 րոպե քայլել։ Իհարկե՝ ավելորդ քաշից ազատվելն այնքան էլ հեշտ չէ և երբեմն շատ ժամանակատար է, բայց միաժամանակ կարելի է նաև ասել, որ այն այնքան դժվար չէ, ինչքան դուք եք պատկերացնում։

Իրականում առօրյա մի շարք սովորություններից ազատվելն ու այլ սովորություններ ձեռք բերելը կարող են աջակցել, որպեսզի նիհարեք։ Ահա մի քանի արդյունավետ տարբերակ։

Օգտագործեք կծու սոուսներ։ Գիտականորեն ապացուցված է, որ կծու ուտելուց հետո ձեզ մոտ վերանում է քաղցրավենիք ուտելու ցանկությունը, ինչպես նաև էականորեն նվազում քաղցի զգացումը։




Քոչարյանի զոհերը





Գուցե զվարճալի թվա, բայց բազմաթիվ մարդիկ պնդում են, որ վարսահարդարիչի միջոցովկարողացել են մի քանի կիլո նիհարել։ Բանն այն է, որ տաքությունը ակտիվացնում է քրտնարտադրությունն ու օգնում ազատվել օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկներից։

Image result for loosing weight with hair dryer


Հաջորդը սպասքն է։ Ուտելիքի ամաններն ընտրելից անհրաժեշտ է չափազանց ուշադիր լինել։ Քորնելի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ եթե մատուցվող ուտելիքի և դրա ամանի գույները նույնն են, ապա շատ հավանական է, որ դուք չեք հագենա և էլի կցանկանաք ուտել, մինչդեռ ուտելիքի և ամանի հակառակ գույների դեպքում կլինի հակառակ էֆեկտը։ Փորձեք ձեր ուտելիքը լցնել դրա հակառակ գույնի ամանի մեջ, իսկ եթե ուտելիքը բազմագույն է, ապա ընտրեք կապույտը։ Անգամ այս մանրուքը կարող է էապես ազդել ձեր ախորժակի վրա։

Հետազոտությունները պարզել են, որ դարչնի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է քաղցի զգացումը, դրական ազդում նյութափոխանակության վրա, ինչպես նաև փակում ախորժակը։ Թխվածքաբլիթների, այլ քաղրացրավենիքի, սուրիճի կամ թեյի հետ օգտագործել մի փոքր դարչին։



Ռեստորաններում հաճախ կահավորումն ու մնացած ամեն բան այնպես է արված, որպեսզի հաճախորդները հնարավորինս շատ բան պատվիրեն։ Եթե տանն եք, ապա ուտելիս անջատեք երաժշտությունը և ճաշեք առավել լուսավոր վայրում։ Ռեստորան ընտրելիս ևս առաջնորդվեք այս երկու սկզբունքներով։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->