>

Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար:


Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ կատարած այցի ժամանակ։ Ջաբրայիլից տեսանյութ է Instagram-ում հրապարակել Մեհրիբան Ալիևան։








Քոչարյանի զոհերը

«Մենք Ջաբրայիլ քաղաքի կենտրոնում ենք։ Ոչ մի ամբողջական շենք չկա։ Միայն զորամաս են կառուցել, մնացած ենթակառուցվածքները՝ տները, շենքերը, դպրոցները, ամեն ինչ ավերված է»,- ասել Է Ալիևը՝ խոստանալով, որ հայկական կողմը «պատասխանատու կլինի այդ ամենի համար միջազգային դատարաններում»:


«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, հաշվարկվելու է վնասը, մենք պահանջելու ենք փոխհատուցում»,



— հայտարարել Է Ադրբեջանի նախագահը՝ առանձին ընդգծելով, որ հայկական կողմը «կպատասխանի այդ թվում Քելբաջարում օրերս այրված տների, դպրոցների և հատված անտառների համար»:

Քելբաջարի շրջանն առաջինն է 3 տարածքներից, որոնք անցնում են Բաքվի վերահսկողության տակ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն։

Աղբյուր


от admin

-->