>

Զգացվում է, որ Փաշինյանը բավականին լավատեսական տրամադրություն ունի Պուտինի հետ հանդիպումից հետո՝ դա ակնհայտ երևում է գործարարների հետ հանդիպման տեսանյութում:









Քոչարյանի զոհերը

Տեսեք, նա Պուտինին ասեց թերևս այսօրվա դրությամբ ամենակարևորը.

«Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն եւ մենք կհենվենք մեր դաշնակցային հարաբերություններում շահերի հարգանքի, մեր երկրների շահերի հանդեպ հարգանքի, մեր երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանքի եւ մեկս մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»:


Կարծում եմ, սա նշանակում է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո արդեն մեկնարկ կտրվի նաև խորհրդարանի լուծարման գործընթացին, և այդ հարցի վերաբերյալ Փաշինյանը գուցեև խոսել է Պուտինի հետ՝ որ հանկարծ դրսից այդ գործընթացին միջամտություն չլինի: Սա այն դեպքն է, որ պետք էր ուղիղ ասել՝ դե եթե չեք ցանկանում, որ մեզ մոտ մթնոլորտն ավելորդ տեղը «եռա», ուրեմն մենք պետք է բացենք այդ ժամկետանց կաթսայի կափարիչը:



Իսկ որ կարճ ժամանակահատվածում նոր խորհրդարան ունենալը ուղղակի արդեն մեր երկրի անվտանգության խնդիրն է դարձել՝ դա հենց իրենք, «նախկիններն» են մեզ ամեն օր պարտաճանաչ հիշեցնում:

Ռուբեն Շուխյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->