>

Որքա՞ն հաճախ եք գլուխն օճառահեղուկով լվանում։ Եթե զգում եք, որ ձեր մազերն ավելի չոր են դառնում, ուրեմն ինչ-որ բան սխալ եք անում։ Իսկ օճառահեղուկի սխալ օգտագործումը կարող է հանգեցնել մազերի վնասվածքների ու բազում խնդիրներ առաջացնել։  Գլխի մաշկի թեփոտումը և չոր մազերը սոսկ խնդիրներից մի քանիսն են, որ պայմանավորված են օճառահեղուկի սխալ օգտագործումով։

Ստորև ներկայացնում ենք հրահանգները, որոնց հետևելով կշտկեք ոչ  միայն օճառահեղուկի օգտագործման տարածված սխալները, այլև դրանց անցանկալի հետևանքները։

1.Մազերը բավականաչափ չեք թրջում




Քոչարյանի զոհերը

Մազերի բավականաչափ թրջելը կարող է երաշխավորել, որ արտադրանքը արդյունավետ կլինի ձեզ համար։ Եթե մազերը լավ չեք թրջել, օճառահեղուկը լավ չի փրփրի, և դուք հակված կլինեք ավելի շատ օճառահեղուկ օգտագործել, քան անհրաժեշտ է։


2. Օճառահեղուկը միշտ նույն տեղին եք քսում





Դուք միշտ օճառահեղուկը գլխի նույն հատվածին եք քսում, որպես կանոն՝ գլխի գագաթին։ Փորձեք հերթագայել՝ օճառահեղուկը քսելով ծոծրակի մոտից, այնուհետւ փրփուրը բաշխեք ամբողջ գլխով մեկ։ Ի վերջո առաջ անցեք՝ դեպի գլխի վերին հատված։

3. Օճառահեղուկը կրկնակի եք օգտագործում

Սովորաբար գլուխն օճառահեղուկով մեկ անգամ են լվանում։ «Գլուխն օճառահեղուկով լվանալ, ողողել ու նորից լվանալ» եղանակը, որին ընտելացել եք, սխալ է։ Կրկնելը կարելի է միայն այն դեպքում, երբ մարդիկ մազերը շաբաթը մեկ կամ ավելի ուշ-ուշ են լվանում։


4. Սխալ կոնդիցիոների օգտագործում

Սխալ կոնդիցիոների օգտագործումը կարող է վնասել ձեր մազերին։ Հետո էլ հիշեք, որ օճառահեղուկը պիտի քսել ոչ թե գլխի մաշկին, այլ՝ մազերի զանգվածին։

5. Մազերը չափազանց շատ եք շփում

Մազերը  ձեռքերի մեջ շարունակ տրորելով կամ շփելով սոսկ վնասում եք դրանք։ Գլուխը լվանալիս միայն մատների ծայրերով մերսեք գլխի մաշկը։



6. Ողողմանը բավականաչափ ժամանակ չեք տրամադրում

Մազերը օճառահեղուկով լվանալուց հետո ձգտեք հնարավորինս երկար ու մանրակրկիտ ողողել դրանք՝ օճառահեղուկից լիովին  ազատելու համար։ Համոզվեք, որ օճառահեղուկի ու կոնդիցիոների հետքերը վերացել են։

7. Գլուխը եռման ջրով եք լվանում

Գլուխը լվանալուց հետո տաք կամ որ ավելի վատ է՝ եռման ջրով ողողելով անդառնալի վնաս եք պատճառում մազերին, գլխի մաշկին ու մազարմատներին։ Դրանից խուսափելու համար մազերը պարզապես գոլ  ջրով ողողեք։

8. Շարունակ միևնույն օճառահեղուկն եք օգտագործում

Դուք պիտի պարբերաբար փոխեք օճառահեղուկը՝ սիլիկոնի պես բաղադրամասերի կուտակումից խուսափելու համար։ Օճառահեղուկը երկու ամիսը մեկ փոխեք, և հատուկ ձեր մազերի տեսակի համար օճառահեղուկ ունեցեք։ Խորհուրդ է տրվում մազերը բացացնող օճառահեղուկն օգտագործել ամիսը մեկ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->