>

Ալիս Սողոմոնյանը գրում է.
ԵՎ ԴՈ՞Ւ, ՆԱԽԱԳԱՀ
Բարև, նախագահ Արմեն Սարգսյան:
Դո՛ւք, Ձեր անխոհեմ պահվածքով, ստիպեցիք, որ ես Ձեզ գրեմ, որ Ձեր անձին դիմելիս «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերն հիշեմ ու ա՛յդ տոնով գրեմ: Ես խորին հարգանք ունեմ իմ երկրի Նախագահի ինստիտուտի

հանդեպ, սակայն Ձեր անձի հանդեպ հարգանքս չպահպանվեց հատկապես այս վերջին իրադարձություններից հետո: Եվ եթե հիմա ԴՈՒՔ-ով եմ դիմում Ձեզ, դա արդեն Ձեր անձին չի վերաբերվում: Երբ Դուք ՀՀ-ում վարչապետի պաշտոնն էիք զբաղեցնում, ես հույսեր էի կապում Ձեզ հետ, հատկապես երկրաշարժից հետո դժվարին ժամանակներ էին, ու





Դուք էլ, կարծես թե, մեծ եռանդով էիք սկսել աշխատել: Սակայն դա կարճ տևեց, և արդեն Անգլիան էր Ձեր ապրած երկիրը: Դուք այնտեղից չէիք «մոռանում» Հայաստան երկիրը, սակայն Ձեր այդ չմոռանալն ես այժմ չակերտների մեջ եմ առնում, քանզի պարզ դարձավ, որ այստեղ հանքարդյունաբերության





մեծ հետաքրքրություններ ունեիք: Հանքեր, որոնցից մեկը Ամուլսարն է, որ դրամաշորթությամբ մեր երկրի վզին էր փաթաթել այն ժամանակ ՀՀ-ի նախագահի աթոռը բռ նազավթած սեռժիկ սարգսյանը: Այդ փաթաթանը մինչ այժմ չի հանգուցալուծվում, և այն սեռժիկի թողած ժառանգություններից մեկն է, որը մնում է որպես խարան երկրի վրա: Դուք այդ գործարքում Ձեր փայաբաժինն

ունեք, որն արդեն անժխտելի է: Ահա առիթ, որ սեռժիկ սարգսյանը չափազանց հեշտությամբ Ձեզ հրավիրեց դառնալ ՀՀ-ի նախագահ-Թագուհի (Անգլիայի պարտադրմամբ, իհարկե), քանզի սեռժիկին թվում էր, թե իր խոստումի դրժմամբ դառնալով վարչապետ, արդեն շարունակելու է տեր ու տիրական մնալ մեր դժ բախտ երկրին: Եվ Դուք էլ, երևի եկաք՝ ավելի

մոտիկից գործի դնելու Ձեր անձնական բիզնեսը: Սակայն 2018 թվականի հեղափոխությունը վերջ դրեց սեռժիկի երազանքներին, իսկ Դուք, ի դժբախտություն մեզ, մնացիք նախագահ և Ձեր ապաշնորհ գործունեությունը շարունակեցիք:
Դուք առանձնապես անելիք չունեիք՝ երեխաների հետ պաղպաղակ էիք ուտում, մեկ-մեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ փաստաթղթեր էիք ստորագրում:

Ջհանդամը, մենք էլ համակերպվել էինք Թագուհու Ձեր պահվածքին: Այդպես երջանիկ ապրում էիք՝ ազգից թաքուն պահելով ՀՀ-ում ու Անգլիայում Ձեր ունեցած բիզնես ծրագրերը, և պատահական չէ, որ Դուք համարվում եք աշխարհի հարուստներից մեկը: Դուք, հш նցագործ անտարբերությամբ, այդ 2 տարիներին ուշադրություն չդարձրիք, թե ժողովրդից քշված նախկիններն


ի՜նչ ջանադրությամբ են հակառուսական տրամադրություններ տարածում ՀՀ-ում: Տարածում մե՜ծ ուժգնությամբ, դш վաճանական դш վադրություններո՜վ, և այդ առաջարկ-մեսիջներն հղում էին ռոբիկ քոչարյանի գլխավորությամբ ընդհատակում եղած, հաճախ էլ բացահայտ գործող զանազան пհ մակների քш յքայիչ գործունեության արդյունքում:
Ի՞նչ էիք անում Դուք՝ գոնե մասնակի կանխելու տվյալ վտш նգը:

Տառացիորեն ո՛չինչ: Եվ…
Եվ երբ սկսվեց Արցախյան պш տերազմը, պարոն նախագահ, բնավ չզարմացաք, որ Անգլիան չափազանց հեռու պահեց իրեն, այն դեպքում, երբ, ինչպես բոլոր այլ երկրներում, սփյուռքը շարունակ ազդարարում էր ու պահանջում, որ Անգլիան իր ազդեցիկ վերաբերմունքն ցուցաբերի թուրքիայի կողմից շարունակվող հայկական նոր ե ղեռնի հանդեպ: Եվ Անգլիան

միակն էր, որ ՄԱԿ-ի անվտш նգության խորհրդում ԱՀ-ի հարցին դեմ քվեարկեց: Դուք այդժամ նույնպես չանհանգստացաք և Ձեր վերաբերմունքը չարտահայտեցիք: Բիզնես-ընկեր, բիզնես-փայատերեր եք, ինչպե՞ս կարող էիք արտահայտվել: Անգլիան դш վադիր լուռ էր, և Դուք էիք անտարբեր ու լուռ, պարոն նախագահ: Միամիտներիս թվում էր, թե մեր նախագահը այժմ կօգտագործի Անգլիայում ունեցած իր կապերը և այդ երկրի ուշադրությունը կհրավիրի



ՀՀ-ի ու ԱՀ-ի վրա: Սակայն… Սակայն ի՜նչ իմանայինք, թե ադրբեջանի միջոցով Անգլիա հոսող նավթի երեք տոկոս փայատեր է այդ երկիրը: Մենք նաև ի՜նչ իմանայինք, թե այդտեղ իր առանձնակի բաժինն ունի նաև մեր հարգելի նախագահ Արմեն Սարգսյանը: Ահա թե ինչու մեր նախագահն Անգլիայում Թագավորական ընտանիքի հետ իր սերտ հարաբերությունները չօգտագործեց որպես աջակցություն Արցախին:

Այժմ նույնպես չի օգտագործում՝ իր նեղ, անձնական շահերից ելնելով: Երբ այդ չարաբաստիկ պայմանագիրը պարտադրաբար ստորագրվեց, այդ ժամանակ ի՞նչ արեցիք Դուք, նախագահ Արմեն Սարգսյան: Դուք, ինչ-որ քաղաքական ու ժերի ներկայացուցիչների հրավիրեցիք՝ անհիմն, անիմաստ, անպտուղ զրույցների, դրանով շարունակելով ջուր ավելացնել նրանց ջրաղացին, ովքեր 2 տարուց ավել պայքարում են,

որ ՀՀ-ից հեռանա ժողովրդավարությունը: Այնինչ, ընկեր նախագահ, Դուք պետք է այդ պայմանագիրը, որ առանց Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հետ համաձայնեցնելու միակողմանի ու թուրքերի շահերից ելնելով էր գրված և վարչապետը պարտադրված, պետք է ծայրից-ծայր ուսումնասիրեիք, գտնեիք դրանում բազում

անհամաձայնություններն ու հակասական կետերը և ՀՀ-ի դիրքերից խոսեիք դրա բացահայտ հակահայկական լինելուց, պահանջեիք վերանայել այն: Մի՞թե Ձեր անձնական բիզնես պլաններն ավելի զп րեղ են, քան ՀՀ-ն, որի նախագահն եք Դուք:
Փոխարենը անամոթաբար տրվեցիք դш վադիր ու ժերի սш դրանքներին և պահանջեցիք Փաշինյանի հրաժարականը: Թե ի՞նչ թաքնված ու ժերի պետք է սш տարեք Դուք, որ ՀՀ-ում,

կոնկրետ Ամուլսարում Ձեր փայաբաժինը չկորչի, դա միայն Դուք գիտեք:
…Եթե Կեսարը Բրուտոսին զարմացած նայեց ու ասաց՝ «Եվ դո՞ւ, Բրուտոս», այժմ ե՛ս եմ Ձեզ ասում՝ «Եվ դո՞ւ, նախագահ»:
ՎԵՐՋՈՒՄ: Պարոն նախագահ, մեկ էլ շատ եմ ցանկանում ասեք, թե՝
1. Դուք Ամուլսարի հանքի հետ իսկապե՞ս որևիցե բիզնես կապ ունեք: Անշուշտ ունեք:

2. Անգլիայում Ձեր աշխատած տարիներին ունեցե՞լ եք Անգլիա մատակարարվող նավթից փայ: Անշուշտ այժմ էլ ունեք:
3. ՀՀ-ում գործող «Ռուսնավթ» ընկերության հետ որևէ առնչություն ունե՞ք: Միանշանակ ունեք:
Ուրախ կլինեմ, եթե այս մի քանի հարցերի պատասխանները տաք Ձեր ոչինչ չասող հերթական ելույթներից մեկի ժամանակ:
Հարգանքներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Մենք նաև ի՜նչ իմանայինք, թե այդտեղ իր առանձնակի բաժինն ունի նաև մեր հարգելի նախագահ Արմեն Սարգսյանը….Ալիս Սողոմոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->