>

Վահե Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Գիտեմ, որ տհաճ է լսել թուրքի մասին, սակայն զուտ որպես սթափության կոչ: Նկարի մեջ Սելջուկ Բայրակթարն է, ով թուրքական Բայրակթար ԱԹՍ-ների համահիմնադիրն է: Ինքը ո՛չ զինվոր է, ո՛չ էլ երևի կյանքում կրակել է:









Քոչարյանի զոհերը

Դրա փոխարեն ավարտել է Ստամբուլի տեխնոլոգիական համալսարանը, որից հետո ստացել է Փենսիլվանիայի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների (ԱՄՆ) մագիստրոսի կոչում, այնուհետև էլ գիտությունների դոկտորի աստիճան ՝ ԱՄՆ Ջեորջիայի համալսարանում: Հայ-ադրբեջական


պատերազմի մեջ նրա ստեղծած ԱԹՍ-ները ունեցան վճռորոշ դեր, և փոխեցին պատ երազմի պատկերացումները: Հույս ունեմ, որ էս սառը ցնցուղը պիտի արթնացնի մեզ ի վերջո: Գիտնականը, ծրագրավորողը, ֆիզիկոսն ու ընդհանրապես խելացի մարդը պիտի օրինակելի կերպար լինի:

Կրթությունը պիտի մղ վի առաջին պլան և մեծ գումարներ ներդրվի: Չպիտի լինեն գումարով առած դիպլոմներ, գնահատականի համար սովորողներ, բանակ չգնալու համար մագիստրատուրա ընդունվողներ:



Ես փորձում եմ իրատես լինեմ: Ես ծառայել եմ բանակում և գիտեմ ինչ է բանակը: Ցանկանում եմ մեր ուղեղները ներդնենք, ոչ թե կյանքի գնով տարածք պահենք: Ոչ մեկ էլ պարտավոր չի զո հվի, ես դրան չեմ հավատում: Զո հվելը կա ու կա, պիտի փոխել իրավիճակ՝ խելքով և աշխատասիրությունով»։

Vahe Abelyan


от admin

-->