>

Ակնհայտ է, որ Արցախում հզոր պարտիզանական շարժում է կազմակերպվելու: Այս մասին «Սոլովյով LIVE- ՍՄԵՌՇ»-ի եթերում ասաց Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը: «Արցախում բազում մարդիկ երբեք չեն հաշտվի այն փաստի հետ, որ իրենց տները,








Քոչարյանի զոհերը

տարածքները, հայրենի քաղաքները հայտնվել են Ադրբեջանի զի նված ուժերի վերահսկողության ներքո, ու նշանակություն չունի թե դա համաձայնագրով է տեղի է ունեցել, թե այլ կերպ:

Սա գիտակցելու համար բավական է իմանալ արցախցիների խառնվածքը: Պարտիզաններն աշխատում էին այս ռազմական արշավի


հենց սկզբից եւ կոնկրետ օպերացիաներ էին իրականացնում: Պետք է նշեմ նաեւ, որ այն տարածքներում, որտեղ իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, բնականաբար, հայկական կողմից ոչ մի դիվերսիա տեղի չի ունենա: Ես ՌԴ-ի այդպիսի կատաղի աջակցություն եւ հեղինակություն, ինչպես Ղրիմում 2014-ին եւ


Արցախում 2020-ի աշնանը, երբեւէ չեմ տեսել: Այս մարդիկ իրենց ՌԴ-ի մաս են համարում, եւ, անշուշտ, նրանց համար անընդունելի է ինչ-որ բան ձեռնարկել ՌԴ խաղաղապահ ուժերի դեմ:

Բայց այն տարածքներում, որտեղ տեղակայված կլինեն Ադրբեջանի զինված ուժերը, ես լուրջ պարտիզանական պատերազմ եմ կանխատեսում»,- շեշտել է Պեգովը:

Աղբյուր


от admin

-->