>

Ֆեյսբուքի հայկական տիրույթում շարունակում է տեղեկություն շրջանառվել «Իրանում գտնվող 82 հայ զինծառայողների մասին»։


Տարածվող լուրում կոչ է արվում Մարտունիում, Ջաբրայիլում, Վայքում ծառայող անհայտ կորած զինվորների ծնողներին մոտենալ Հայաստանում Իրանի դեսպանատուն՝ իրենց զավակների մասին տեղեկություն ստանալու նպատակով։







Քոչարյանի զոհերը

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Իրանում ՀՀ դեսպանության հարցումներին ի պատասխան և Երևանում Իրանի դեսպանատան հետ մշտական կապով իրանական կողմը չի հաստատել ներկա դրությամբ որևէ զինծառայողի ներկայություն իրենց մոտ։


Պաշտպանության նախարարությունից ևս, անդրադառնալով տեղեկությանը, նշեցին, որ ՊՆ-ն ակտիվ աշխատում է իրանական կողմի հետ՝ նմանտիպ լուրերի իսկությունը պարզելու համար։ Այս պահի դրությամբ ՊՆ-ն նման հաստատված տվյալներ չունի:


Տեղեկատվության ստուգման կենտրոն

Сообщение ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն չեն հաստատում Իրանում գտնվող հայ զինվորների մասին լուրերը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->