>

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են․





«Պատերազմի օրերին մեր քաղաքում ապաստանել են ավելի քան 1500 արցախցի՝ շուրջ 250 ընտանիք: Այս ընթացքում անհատների, գործարար-բարերարների եւ կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով և իրերով:





Մեծ մասին ապահովել ենք նաեւ կացարանով: Այս մասին մանրամասն հաշվետվությամբ հանդես կգանք առաջիկայում:


Այսօր արդեն ձեռնամուխ ենք եղել Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխումն իրականացնելու գործընթացին. տուն վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքներն արդեն 2 օր է անվճար ուղեւորվում են ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:



Այս օրերին Արցախում է լինելու նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Այցի շրջանակում քաղաքապետը հանդիպումներ է ունենալու իրավասու պատկան մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու անելիքները եւ այս պահին Էջմիածնում գտնվող արցախահայությանն աջակցելու հետագա քայլերը»:

Աղբյուր


от admin

-->