>

Նրանք Պահում էին դահլիճը․ կարդալ ու նոր դիտել։




Քոչարյանի զոհերը





Ժամեր առաջ տեղադրեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Տիգրան Մեջլումյանի նկարը ԱԺ շենքում խուլիգանախմբերը համակարգելիս։
Սրան ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Աժ ամբիոնից ելույթ ունեցավ, մեղադրեց ինձ (առանց անունս տալու), որ մարդուն վերագրում եմ բան, որը ինքը չի արել, ելույթն էլ կառուցեց մտքի վրա, որ ինքն ու իր կուսակիցները ԱԺ-ում պարզապես ՊԱՀՈՒՄ ԷԻՆ ԴԱՀԼԻՃԸ ու բնավ կապ չեն ունեցել ջարդարարների քաղաքական ինստրուկտաժի հետ։

Ստորև տեսագրությունում ինքներդ կտեսնեք, թե արդյո՞ք դահլիճ պահելով էին զբաղված «լուսավորականները»։

Մեջբերումներ Տիգրան Մեջլումյանի խոսքից․


«Մեզ մի խնդիր ա մնացել․ (հեղ․ որո՞նք էին նախորդ խնդիրները, ԱԺ շենքը գրավելը՞, Արարատ Միրզոյանին ծեծելը՞, որը՞, չէ որ ըստ Մարուքյանի նրանք պարզապես պահում էին դահլիճը) պետք ա կարողանանք ապահովենք , որ մեր կողմից չսիրված, դավաճան գան, ՍՏԻՊԵՆՔ (հեղ․Արարատ Միրզոյանին ծեծած հրոսակախմբին ու նրանց ընկերներին է դիմում ու ասում՝ ստիպենք) , որ էս որոշումը անվավեր ճանաչվի, հակառակ դեպքում էս ավտոմատ ձևի լուծվելու ա, ժողովուրդ ջան, հիմա կարու՞մ ենք ապահովենք , կարու՞մ ենք ապահովենք, էդ ԱՆՏԵՐ ՇՆԵՐԸ գան ստե, ստորագրեն էդի, կարու՞մ ենք, թե չէ։ Ապեր, սենց ասեմ՝ չեն գալու, քանի մեր մոտ էս վիճակն ա, մենք պետք ա անվտանգություն ապահովենք․․․»

Հիմա բնավ չեմ ուզում անդրադառնալ նրան, որ էս մարդուն պետք է շտապ բացատրել, որ հասարակությունը լավ գիտի ԱԺ-ի բոլոր շներին, հատկապես տերով շներին, տերով շների տերերին էլ գիտի, տերով շների դնչկալը կապող-արձակողներին էլ լավ գիտի, դրան չեմ ուզում անդրադառնալ, դրան անդրադարձողներ կլինեն, հիմա ուզում եմ տալ պարզ հարց․



Արդյո՞ք ԼՀԿ-ական պատգամավորի թեկնածուի ելույթում որպես մոտիվացիա տեսաք «դահլիճը պահելը», ինչպես ներկայացնում էր Էդմոն Մարուքյանը, թե՞ տեսաք այն, ինչ ես։ Տեսաք, որ «ջոկատը» պահանջում էր ՍՏԻՊԵԼ պատգամավորներին ստորագրել ինչ որ բանի տակ, ստիպելու կոչերն էլ էն մարդկանց շրջանում էին արվում, ովքեր կամ րոպեներ առաջ արդեն ծեծել էին Արարատ Միրզոյանին ու ահաբեկել երեխային կամ նոր պիտի դա անեին։ Հա ու ստիպածի արդյունքում էլ, երբ պատերազմը վերսկսեր, կարևորը, որ «ստիպողները» Երևանում էին լինելու՝ ԱԺ-ում։

Հետո էլ կասեք՝ դելիգիտիմացնում են ընդդիմությունը, թե բա՝ դահլիճն էին պահում։
Էդմոն Մարուքյանին կարող եք փոխանցել, որ բարոյականության ու անբարոյականության մասին իր թեզերը գրի առնի մի մե՜ծ թղթի վրա, կախի իր պատի հայելուց ու ամեն իրեն նայելուց բարձր, հնչեղ ձայնով կարդա։ Նրանից շատ ոչ ոք դրանց կարիքը չունի։

Vahagn Aleksanyan

https://www.facebook.com/vahagn.aleksanyan.52/videos/414338839579757/

 


от admin

-->