«Հորդորում ենք չդիմել նման քայլի». Մանե Գևորգյան — ingablog

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի աջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:




Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը և հորդորում ենք չդիմել նման քայլի: Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»:



Сообщение «Հորդորում ենք չդիմել նման քայլի». Մանե Գևորգյան появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

от admin