>

ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կոչով դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավորներին:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.




Քոչարյանի զոհերը

«Հարգելի պատգամավորներ




Մարդիկ բոլորն էլ ունեն իրենց թերություններն ու թուլությունները եւ հաճախ էլ ոչ ճիշտ որոշումներ են ընդունում: Եւ այդ պատճառով բարդ իրավիճակներում սխալներից խուսափելու, համատեղ ջանքերով արդյունավետ լուծումներ գտնելու համար շատ կարեւոր է, որ պետության ղեկավարման գործառույթները չափից ավել կենտրոնացած չլինեն մեկ անձի ձեռքերում:

Դա առանձնապես վտանգավոր է դառնում այն դեպքերում երբ միայն իր շահերով ղեկավարվող, անսկզբունք ուժի կողմից այդ անձի վրա գործի են դրվում նաեւ ուղղորդված ապակողնորոշման, անհատական, հոգեբանական ազդեցության լծակներ: Ինչին մենք ցավոք ականատես եղանք այս դաժան պատերազմի ողջ ընթացքում:


Նախորոք ուսումնասիրելով Փաշինյանի տեղեկացվածության, գործելաոճի, հոգեխառնվածքի բացերը եւ այն որ նա որպես կանոն կարեւոր որոշումները, առանց քննարկումների, միանձնյա է ընդունում, նրանք սին խոստումներով, անընդհատ հույսեր տալով կարողացան ձգձգել հակամարտությունը մինչեւ իրենց անմիջական ներգրավվածության ապահովման համար հարմար պահը: Եվ Ինչը մեզ համար անդառնալի կորուստների պատճառ դարձավ:

Հարգելի պատգամավորներ, համոզված եմ, որ Ձեզանից շատերն էլ այդ մղձավանջային 45 օրերի ընթացքում բավարար չափով տեղեկացված չեն եղել, թե իրականում ինչ է կատարվում ռազմաճակատներում եւ հավատալով անընդհատ հնչող մեկ է հաղթելու ենք դատարկ խոստումներին, բավարարվել եք Ձեզ թողնված պասիվ դերակատարմամբ:

Ստեղծված այս ծանր իրավիճակում համերաշխության, միասնականության ապահովման, կորցրածի գոնե մի փոքր մասը վերադարձնելու համար շատ կարեւոր է դառնում անմիջականորեն ժողովրդի կողմից ընտրված, լայն լիազորություններ ունեցող, ներկայացչական Ձեր Ազգային ժողովի դերը:


Ժամանակն է որ Դուք կարողանաք դուս գալ այս թմբրից եւ անեք այն ինչ Ձեզնից սպասվում է: Դեռ մի կողմ թողնելով մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը եւ հաշվի առնելով միայն թե առաջիկայում մեզ դժվարին ինչ բանակցություններ են սպավում, շատ կարեւոր է, որ թարմացված կազմով մենք կարողանանք գնալ այդ բանակցություններին:

Եվ այս անգամ գոնե պայմաններ ստեղծենք մեր հնարավորությունների լիաժեք, համակողմանի ուսումնասիրման, արդյունավետ լուծումների որոնման համար: Այժմ շատ բան կախված է Ձեզանից:

Իրոք այլեւս այլ ելք չկա: Բանակցություններում այլ ներկայացուցչով, այլ դիքորոշմամբ է պետք գործել: Վարչապետը պետք է անպայման փոխվի: Դուք այլ ելք չունեք, դա պետք է մեր ողջ ժողովրդի, մեր ապագայի համար: Հակառակ դեպքում դա երբեք Ձեզ չի ներվի»:

Сообщение Արշակ Սադոյանը կոչով է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->