>

Պարզաբանում՝ քրեական գործով մեղադրյալ Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ 2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել էր 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նոյեմբերի 14-ին դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քննության ընթացքում պարզվել է, որ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության

հրապարակումից հետո ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020թ. նոյեմբերի 10-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով




Քոչարյանի զոհերը


3011–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, իսկ նոյեմբերի 13-ին նույն հոդվածներով նրան առաջադրվել է մեղադրանք: Եվ քանի որ նույն օրը՝ժամը 20:00-ին, լրացել է Գ. Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինս բաց է թողնվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն՝ նրան Կիևյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով: Տարատեսակ հնարավոր շահարկումներից խուսափելու համար անհրաժեշտ ենք





համարում տեղեկացնել, որ ըստ մեղադրյալի հարցաքննության արձանագրության՝ հարցաքննությունն ավարտվել է նոյեմբերի 13-ին՝ ժամը 21.00-ին, իսկ ըստ գործով ձեռք բերված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 22.04-ին: Գործով առկա է ականատես վկա, որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիևյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից, բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին և մինչև ինքը կհասցներ հնարավոր վատ հետևանքներից խուսափելու համար ահազանգել 911 հեռախոսահամարին՝ տեսել է, որ նա այլևս այդտեղ չէ: Դրանից անմիջապես հետո, երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել են ներքևում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ

մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել են, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է: Իր ցուցմունքում ականատեսը նշել է նաև, որ այդ անձը եղել է միայնակ և առհասարակ կամրջի այդ հատվածի ամբողջ երկայնքով որևէ այլ անձ չի եղել: Գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ականատեսի կողմից նշված երկու պատահական անցորդները: Բացի այդ, զննության են ենթարկվել նաև դեպքի օրվա դրությամբ Հալաբյան փողոցի և Կիևյան կամրջի հատվածում գտնվող խաչմերուկում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները : Արդյունքում պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 13-ին Գ. Պետրոսյանը միայնակ գնացել է Կիևյան կամուրջ և միայնակ բարձրանալով արգելապատնեշի վրա՝ նետվել է ցած: ՀՀ ԱԱԾ քննչական


դեպարտամենտում քննվող վերոնշյալ գործի շրջանակում որպես մեղադրյալ՝ հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գ. Պետրոսյանը նշել է, որ դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել առողջության համապատասխան կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի դադարեցրել է 2019թ. հունվարից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները, Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու պատճառները և մի շարք այլ հանգամանքներ

պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: ՀՀ դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի շրջանակում ի հայտ բերված դեպքին վերաբերող բոլոր հրապարակումներն ուղարկվում են վարույթն իրականացնող մարմնին՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու, քննության առարկա դարձնելու նպատակով:

Clarification on the case of Garnik Petrosyan, accused in the criminal case, committing suicide by jumping from the Kiyan bridge in 2020. The body of 27-year-old Garnik Petrosyan was found under the Kian Bridge on the evening of November 13, 2010. A forensic medical examination was appointed. On November 14, a criminal case was initiated in the investigation department of Ajapnyak-Davtashen administrative districts under Article 110, Part 1 of the RA Criminal Code. During the investigation, it was found out that after the publication of a trilateral statement on the cessation of the war, the RA Government, Nati



onal Assembly buildings, other objects of public importance and public places were used in violence, destroying property, damaging the armed representative, organizing a mass riot. In the criminal case under investigation in the Investigation Department in 2020. November 10, G. Petrosyan was arrested on suspicion of committing acts under Article 225, Parts 1, 2 and 4 of the RA Criminal Code, Article 301, Part 1 of Article 3011, and on November 13 he was nominated under the same articles. charge. And since on the same day, at 20:00, G. 72 hours after Petrosyan was arrested, he was released by the body conducting the proceedings. On the same day, a motion was submitted to the Court of General Jurisdiction of the city of Yerevan,

G. Petrosyan was detained as a precautionary measure. Rumors were circulating on social platforms that G. Petrosyan did not commit suicide, but was killed by throwing him off the Kiya Bridge or by other means. In order to avoid various possible speculations, we consider it necessary to inform that according to the interrogation protocol of the accused, the interrogation ended on November 13 at 21.00, and according to the information obtained in the case, the incident took place at 22.04. There is an eyewitness in the case, according to the testimony of whom, on November 13, at around 10:00 pm, while walking in the direction of Kiyan Bridge, he noticed in the middle of the bridge how the mentioned person, holding t

he flags, climbed the metal barrier of the bridge. He would have managed to call 911 to avoid possible bad consequences, he saw that he was no longer there. Shortly afterwards, two other people were spotted inside the barricade on the walkway, along with a person lying on the road, and law enforcement officials arrived at the scene and were convinced that it was a person who had climbed the bridge barrier. In his testimony, the eyewitness stated that the person was alone; there was no other person along the entire section of the bridge. The two passers-by mentioned by the eyewitness gave almost identical testimonies. In addition, the video recordings of the video cameras installed at the intersection of Halabyan Street and Kiyan Bridge as of the day of the incident were examined. As a result, it turned out th

Сообщение Նոր մանրամասներ առեղծվածային սպանությունից. մանրամասնորեն հայտնի է թե ինչպես է եղել ողբերգական դեպքը появились сначала на .


от admin

-->