>

Գարնանային ու ամառային տաք օրերին միայն մի բացասական  բան կա՝ մարդուն ամեն գնով խայթել փորձող ատելի միջատները։ Առանձնապես մեծ վտանգ են պարունակում տիզերը։ Եթե նախընտրում եք ակտիվ հանգիստը՝ հանգստյան օրերին ընտանյոք հանդերձ զբոսախնջույքի եք մեկնում ու թարմ օդում շատ ժամանակ անցկացնում, ուրեմն մեծ է հավանականությունը, որ տուն եք վերադարձել այդ գարշելի միջատներին ակամա «շալակած»։

Որպեսզի հանգիստը միայն ուրախություն ու հաճույք պատճառի, և ձեզ  չմտահոգի զեռունների խայթոցի վտանգը,  Bestinfo.am-ը մի խորամանկություն կհուշի։ Դուք ինքներդ էլ կարող եք կռահել ու շատ հեշտ լուծել այդ գլխացավանքը։

 Արդյունավետ միջոց՝ տիզերի դեմ




Քոչարյանի զոհերը

Դրա համար անհրաժեշտ է ունենալ միայն հագուստի մաքրման գլանիկ և եթերայուղ։ Գլանիկին թեթևակի եթերայուղ  քսեք՝ միայն թե հավասարաչափ ու խնամքով, որ հագուստին բծեր չմնան։ Պուրակ զբոսանքի կամ բնության գիրկ՝ զբոսախնջույքի դուրս գալուց առաջ եթերայուղով «օծված» գլանիկը մի քանի անգամ սահեցրեք ձեր հագուկապի վրայով։ Միայն նկատի ունեցեք, որ ցանկացած եթերայուղ հարմար չէ դրա համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տիզերի դեմ պայքարում ամենաարդյունավետ հինգ եթերայուղերը։


Համապատասխան եթերայուղեր





 Նիվենու (Էվկալիպտի) եթերայուղ

Նիվենու եթերայուղը կարելի է օգտագործել  առանձին կամ չինական կիտրոնաթփի (շիզանդրա) յուղի հետ խառնած՝ ցանկացած միջատի վախեցնելու համար։

Կիտրոնի եթերայուղ


Այս եթերայուղը համարվում է ամենից արդյունավետը՝ տզերի,  լվերի ու նույնիսկ ոջիլների դեմ պայքարում։

Անանուխի եթերայուղ

Այս եթերայուղը թունավոր  է միջատների համար և բավական արդյունավետ բնական միջոց է։

Նարդոսի եթերայուղ



Ամենազարմանալին այն է, որ մարդիկ  պաշտում են նարդոսի բույրը, մինչդեռ տզերն ատելով ատում են։ Ավելին, նույնը  վերաբերում է նաև մժեղներին ու մոծակներին։

Չինական  կիտրոնաթփի եթերայուղ

Օժտված է վառ արտահայտված ցիտրուսային հոտով։ Բնական միջոց է համարվում լվերի ու տզերի դեմ։

Միջոց՝ ընդդեմ տզերի

Տզերի դեմ  այքարի այս եղանակում մի հաճելի բոնուս էլ կա․ օգնում է վախեցնել մոծակներին ու զանազան մժղուկներին։ Թող ձեզ չանհանգստացնի, որ ձեր հագուստին եթերայուղ է քսված, քանի որ շրջապատի մարդիկ գրեթե չեն զգա դրա բուրմունքը։

Ոմանք  նույնիսկ եթերայուղը  ջրով խառնած սփրեյի պես ցանում են մարմնին։ Բայց պետք է հիշել, որ շոգ եղանակին  դա կարող է գրգռել մաշկը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->