>

Մարդիկ դեռ հնագույն ժամանակներից սեփական փորձով բացահայտել են, որ որոշ ուտելիքներ չի կարելի ուտել միասին, քանի որ դրանց համադրությունը տհաճ հետևանքներ կարող է առաջացնել։ Սակայն մեր օրերում սեփական փորձի վրա հիմնվելու համար կարելի է հիմնվել գիտական փորձերի վրա, որոնք շատ ավելի ճշգրիտ ու վստահելի են։

Ահա ձեզ ենք ներկայացնում ուտելիքների 6 համադրություն, որոնք ուտելն օրգանիզմի վրա շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ։

Նկատի ունեցեք, որ ամեն ինչ կախված է մարդու օրգանիզմից, ուստի այս համադրությունները մեկի դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, բայց ոչ մի ազդեցություն չունենալ մյուսի վրա։ Ամեն դեպքում ռիսկի պետք չէ դիմել։




Քոչարյանի զոհերը

Ձմերուկ և ջուր





Ամերիկյան մի հին ասացվածքի համաձայն, ձմերուկը չպետք է խառնել ոչ մի ուտելիքի կամ ըմպելիքի հետ։ Ձմերուկի 90-95%-ը ջուր է, հետևաբար այն ուտելուց հետո ջուր ըմպելն օրգանիզմում ջրերի հանկարծակի կուտակում է առաջացնում։ Հենց այդ պատճառով էլ ձմերուկի ֆրեշներին ևս խորհուրդ չի տրվում շատ ջուր ավելացնել։

Թեյ և յոգուրտ

Սննդաբաններն ասում են, որ թեյի և յոգուրտի կամ անգամ մածունի համաժամանակյա օգտագործումը մարսողական խնդիրներ առաջացնելու մեծ վտանգներ է պարունակում։


Կաթ և բանան

Այս երկու մթերքները վտանգավոր են այնքանով, որ երկուսն էլ համարվում են դժվարամարս, իսկ երբ դրանք միասին եք օգտագործում, ստամոքսը ծանրաբեռնվում է։

Կաթ և մսամթերք

Ցանկացած տեսակի մսամթերք ուտելուց հետո երբևէ կաթ ըմպած մարդիկ կհաստատեն, որ հետևանքներն այնքան էլ հաճելի չեն․ փորլուծություն, մարսողական խնդիրներ․․․



Կաթ և կիտրոն

Կիտրոնի հյութը երբ խառնվում է կաթի հետ, կաթը, ժողովրդական լեզվով ասած, կտրվում է։ Հիմա պատկերացրեք, որ այդ նույն գործընթացները տեղի են ունենում ձեր ստամոքսում՝ կաթի վրայից լիմոն ուտելու կամ հակառակի դեպքում։

Անանուխ և գազավորված ըմպելիքներ

Չնայած՝ գովազդային պաստառների վրա գազավորված ըմպելիքների կողքին մեկ-երկու ճյուղ անանուխը բավականին գեղեցիկ են նայվում, այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում դրանք միասին օգտագործել։ Ճիշտ է, դեռևս հաստատորեն ապացուցված չէ, սակայն ամենայն հավանականությամբ գազավորված ըմպելիքների և անանուխի միացության արդյունքում առաջանում է կապտաթթու, որի մեծ քանակությունը կարող է անգամ մահ պատճառել։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->