>

Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերի 17-ի հարցազրույցում խոսում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մինչ այդ եղած եւ բաց թողնված հնարավորության, ինչպես նաեւ ավելի ընդգրկուն իրողությունների մասին, որոնք վերաբերում են Արցախի հակամարտությանը: Այդ շարքում է նաեւ կարգավիճակի հարցը, որի առնչությամբ Պուտինը երկու անգամ ընդգծեց, որ Արցախի անկախությունը չի ճանաչել նաեւ Հայաստանը: Պուտինը չճանաչվածությունը համարեց այս

պատերազմի էական գործոն, փաստացի նշելով, որ այդպիսով Ադրբեջանն ըստ էության ստացել էր «պատերազմի միջազգային իրավունք»: Այդ «իրավունքի» հարցում ՌԴ նախագահն իհարկե փորձեց մի կողմ դնել Ռուսաստանի պատասխանատվության հարցը: Ավելին, ըստ երեւույթին հայ ժողովրդի առաջ այդ պատասխանատվությունից ազատվելու համար էլ ՌԴ նախագահը չճանաչելու պատասխանատվության տակ դրեց հայկական իշխող վերնախավերին: Ի՞նչ էր անելու Ռուսաստանը, եթե օրինակ Հայաստանը առաջին պատերազմից հետո որեւէ պահից հայտարարեր Արցախը ճանաչելու մասին: Պուտինն ասում է, որ ճանաչում լինելու դեպքում չէր լինի պատերազմ: Իր հերթին, հայկական վերնախավը անցնող ավելի քան քառորդ դարի ընթացքում պարբերաբար խոսել է հակառակի մասին, որ քանի դեռ բանակցություն է ընթանում, ճանաչելը կնշանակի պատերազմ:




Քոչարյանի զոհերը

Խորքային առումով, սակայն, Պուտինը խնդիրը շոշափում է ռազմավարական իմաստով: Նա փաստացի արձանագրում է, որ հայկական ղեկավարությունները առաջին պատերազմի հաղթանակից հետո գործնականում ծախսել են այդ հաղթանակի ռազմա-քաղաքական կապիտալը, գլխավոր խնդիր դնելով մի բան՝ «որ վերջին կոպեկը ծախսելը չմնա իրենց պաշտոնավարման ժամկետին»: Այդպես, «վերջին կոպեկը» հասցրին Նիկոլ Փաշինյանին: Այդ իմաստով, Պուտինն իր հարցազրույցում Փաշինյանի նկատմամբ բավական ազնիվ գտնվեց, պարզորոշ մատնացույց անելով, որ 44-օրյա





պատերազմում պայթել է Արցախի հարցում հայկական քաղաքականության ավելի քան քառորդ դարի ռազմավարական դատարկությունը: Պուտինը մատնացույց է անում, որ հայկական կողմն այդ ընթացքում չի ստանձնել որեւէ վճռորոշ քաղաքական որոշման պատասխանատվություն, եւ թե Ռուսաստանը, թե միջազգային հանրությունը խոշոր հաշվով չեն կարողացել հասկանալ՝ ի վերջո Հայաստանի ռազմավարական քաղաքականությունը առաջին հաղթանակի ամբողջական արդյունքը

պահպանե՞լն է, թե՞ դրա վրա հնարավորինս ժամանակ ձգելն ու սակարկություն անելը: Այսօր արդեն հնարավոր չէ ժամանակը շրջել հետ: Սակայն շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի հետանկախական վերնախավը կարողանա գալ իրավիճակի գնահատման մի այնպիսի ելակետի, որը թույլ կտա ստեղծել արդյունավետ վերելքի նախադրյալ:


Lragir.am writes. In an interview on November 17, Russian President Vladimir Putin spoke about the November 9 trilateral statement, the pre-existing and missed opportunity, as well as more comprehensive realities related to the Artsakh conflict. The issue of status is also among that, in connection with which Putin twice emphasized that Armenia did not recognize Artsakh’s independence either. Putin considered non-recognition an essential factor in this war, in fact noting that in this way Azerbaijan had in f



act received “international law of war.” Of course, the Russian president tried to put aside the issue of Russia’s responsibility for this “right”. Moreover, apparently, in order to get rid of that responsibility before the Armenian people, the Russian President put the Armenian ruling elites under the responsibility of not recognizing them. What would Russia do if, for example, Armenia announced its recognition of Artsakh at some point after the first war? Putin says there would be no war if there was recognition. For its part, for more than a quarter of a century, the Armenian elite has repeatedly said the opposite, that as long as negotiations are under way, recognition will mean war. Deep down, however, Putin addresses the issue in a strategic sense. In fa

ct, he states that after the victory of the First World War, the Armenian leadership practically spent the military-political capital of that victory, setting one main task – “not to spend the last penny during their tenure.” Thus, the “last penny” was given to Nikol Pashinyan. In this sense, Putin in his interview was quite honest with Pashinyan, clearly pointing out that the 44-day war exploded the strategic emptiness of the Armenian policy on the Artsakh issue for more than a quarter of a century. Putin points out that the Armenian side has not taken responsibility for any decisive political decision during that period, and neither

Russia nor the international community have been able to fully understand whether Armenia’s strategic policy is to maintain the full result of the first victory or not. procrastination and bargaining. It is no longer possible to turn back time today. However, it is very important for the post-independence elite of Armenia to be able to come to a starting point for assessing the situation, which will allow creating a precondition for effective growth.

Сообщение Միայն իմանաք, թե ինչ է ասել ՌԴ նախագահը Արցախը ճանաչելու մասին появились сначала на .


от admin

-->