>

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների

նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

loading...



Մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչագան Մովսիսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու





մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Today, on November 19, a large and tragic car accident took place in Kotayk region. At around 19:30, Nissan Altima և Opel cars collided on the 22nd km of the Yerevan-Shan highway. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that two people died on the spot and one was taken to Abovyan Medical Center. The special rescue detachment No. 16 of the Rescue Service of the Ministry of Emergency Situations, headed by the detachment commander David Gorgyan, arrived at the scene. The officers of the 1st pla

toon of the 3rd battalion of the 2nd officer battalion of the traffic police, headed by battalion commander Arsen Mardoyan, deputy battalion commander Hayk Davtyan, platoon commander Arthur Petrosyan, platoon commander Tigran Kotanjyan arrived operatively. Rescuers took the dead out of the cars. Karen Gyulumyan, head of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Abovyan Investigation Division of the Kotayk Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation group headed by the head of the department Garnik Matիկosyan arrived. A criminal case has been initiated by Vachagan Movsisyan, Senior Investi



gator for Cases, especially on the spot, in accordance with Article 242, Part 3 of the RA Criminal Code (traffic accident, which negligently caused the death of more than 2 people). On the investigator’s instruction, the cars were taken to a special guarded area of ​​the Abovyan Police Department. The operative group of the Abovyan police department headed by the head of the department Aram Ghazaryan and the deputy head of the department Arsen Sargsyan arrived at the scene. The police and the investigatio

n department are trying to find out the identities of the drivers, the dead and the wounded. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. Photos by Gagik Shamshyan

Сообщение Սահմռկեցուցիչ ավտովթար Կոտայքի մարզում.կան զոհեր և վիրավորներ появились сначала на .


add
loading...
.

от admin