>

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու է պատերազմի ժամանակահատվածում հավաքագրված գումարների մի մասը փոխանցվել Կառավարությանը:









Նա հայտնել է, որ դրամահավաքն իրականացվել է ՀՀ և ԱՀ կառավարությունների առաջարկով և դրա նպատակն է եղել աջակցել հայրենիքին՝ ամրապնդել թիկունքը:


«Ընթացքում քանի որ մենք հսկայական պահանջներ, խնդրանքներ էինք ստանում տարբեր օղակներից՝ կապված թե՛ Արցախից տեղահանվածների հարցերով, թե՛ առողջապահական լրջագույն խնդիրները, որոնք առաջացել էին և թե՛ ընդհանրապես ճգնաժամը մեղմելու՝ սոցիալական և առողջապահական, ուստի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որպեսզի այդ գումարի մի մասը փոխանցվի որպես աջակցություն ՀՀ-ին՝ ի դեմս ՀՀ բյուջեին:

Հիմնադրամի գործադիր վարչությունը պարզապես իրականացրել է հոգաբարձուների խորհրդի որոշումը»,- ասել է Արշամյանը:



Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր


от admin

-->