>

Մարդիկ հաճախ սխալվում են` փորձելով տպավորություն գործել մյուսների վրա` մտածելով, թե նրանք ուշադրություն են դարձնում ավելի մեծ բաների: Սակայն իրականությունն այն է, որ փոքրիկ ու չնչին թվացող բաներն ամենակարևորն են: Ամեն օր մեր այդ փոքրիկ քայլերն են, որ ցույց են տալիս, թե ով ենք մենք: Այդ փոքրիկ բաներն են, որ որոշում են, թե ինչպես ենք արձագանքում այն «մեծ բաներին», որոնց հանդիպում ենք մեր կյանքում:

Այն, թե ինչ տպավորություն ես գործում մյուսների վրա, քո քայլերից է կախված, քո մեկնաբանություններից, վերաբերմունքից, վարքից ու նույնիսկ տեսքից: Սրանք այն բաներն են, որոնք առաջին մի քանի վայրկյանների ընթաքում աչքի են ընկնում ու տպավորվում դիմացինի մոտ: Ահա այս փոքրիկ 30 քայլերը, որոնք կարող են մանրուք թվալ, մեծապես տպավորում են մարդկանց ու չափազանց կարևոր դեր խաղում կյանքում:

 1  Ճիշտ հագնվիր: Քո տեսքը չափազանց կարևոր է, քանի որ այն առաջինն է, որ նկատում են մարդիկ: Նրանք նայում են քո հագուստին, մազերին, կոշիկներին և այլն: Նրանք կարծիք են կազմում քո մասին, մինչև դու որևէ խոսք կարտասանես: Եթե ցանկանում ես տպավորել մարդկանց մոտ, հագնվիր իրավիճակին համապատասխան: Առավոտյան նախապատրաստվելու համար ժամանակ հատկացրու:

 2  Մի ուշացիր: Երբ ուշանում ես ինչ-որ տեղ գնալիս, դու հնարավորություն ես տալիս, որ քո մասին կարծիք կազմեն՝ առանց նույնիսկ քեզ տեսնելու: Երբ ինչ-որ մեկին ասում ես, որ կլինես որոշակի ժամի, եղիր այնտեղ ճիշտ ժամանակին: Ինչ-որ մեկին սպասելն այն ժամանակ, երբ նրանք արդեն իսկ պետք է այնտեղ լինեին, չափազանց տհաճ ու նյարդայնացնող է:




Քոչարյանի զոհերը

 3  Խոստումդ պահիր: Շատ մարդիկ կան, որ այնպիսի խոստումներ են տալիս, որոնք գիտեն, որ չեն կարողանա պահել: Նրանք խոստումներ են տալիս, որովհետև այն տվյալ պահին հանգստացնոււմ է մյուսին: Սակայն երբ չես կարողանում պահել խոստումդ, հանգստության զգացումը փոխվում է հիասթափության,  տհաճության ու նույնիսկ բարկության: Եթե չես կարող խոստումներդ պահել, ապա մի տուր դրանք: Եթե խոստում ես տալիս, ամեն ինչ արա այն պահելու համար:





 4  Հարգիր մյուսներին: Սա ներառում է հարգելը տարիքով ավելի մեծերին, փոքրերին, գործընկերներին, ընտանիքի անդամներին և այլն: Հնարավոր է՝ սա այնքան էլ հեշտ չլինի, երբ ինչ-որ մեկի կողքին ես, ում կարծիքը հակասում է քոնին, կամ ում արարքները չես ընդունում: Այնուամենայնիվ, կարող ես քաղաքակիրթ լինել: Եթե մարդկանց մեջ փորձես փնտրել հարգանքի արժանի հատկանիշները, ապա կարող ես վստահ լինել, որ կգտնես:

 5  Ներգրավված եղիր: Եթե աջակցում ես կանաչապատման ծրագրերին՝ ինքդ մասնակցիր դրանց: Եթե աջակցում ես տեղի կառավարությանը, ապա այցելիր համայնքային հանդիպումներին: Եղիր մի բանի մասնիկը, ինչը կարևոր է քեզ համար:  6  Ասա «խնդրում եմ» ու «շնորհակալություն»: Սրանք փոքրիկ բառեր են, սակայն մեծ ազդեցություն ունեն: Քո երախտագիտությունը մարդկանց ցույց տալը, նույնիսկ բարության ամենափոքրիկ քայլը, չափազանց մեծ դեր կարող են ունենալ այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ ընկալում քեզ, դա ցույց է տալիս, որ մարդկանց մեջ դրականն ես տեսնում, ցույց է  տալիս, որ ուշադրություն ես դարձնում մարդկանց ու նրանց քայլերին:

 7  Հաճախ ժպտա: Ժպիտները վարակիչ են: Երբ անծանոթը քայլիս նայում ու ժպտում է, դա քո ժպիտին բնականորեն արձագանքելն է: Ինչ-որ մեկին ժպտալիս տեսնելը մյուսներին հիշեցնում է, որ կյանքում բազմաթիվ բաներ կան շնորհակալ լինելու համար, որ կյանքը զվարճալի է ու ոգևորիչ:  8  Հեռախոսդ անընդհատ մի օգտագործիր: Երբ ինչ-որ մեկի հետ ես, եղիր նրա հետ: Հեռախոսները հրաշալի տեխնոլոգիա են, սակայն դրանք նաև շեղում են: Օգտագործիր հեռախոսդ միայն, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես ունես: Դու ամենևին կարիք չունես յուրաքանչյուր վայրկյան դրանից օգտվելու:

 9  Հավատարիմ եղիր զույգիդ: Մենք մեկը մյուսի հետևից պատմություններ ենք լսում բաժանումների ու դավաճանություննրի մասին: Դա ամենուր է: Զուգընկերոջդ հավատարիմ լինելը ցույց է տալիս, որ գիտես քո առավելությունները, ու գիտես, թե ինչ է նշանակում առողջ հարաբերություններ:  10  Աջակցիր երեխաներիդ: Ժամանակ հատկացրու երեխաների հետ շփվելու համար: Իմացիր, թե ինչ հետաքրքրություններ ունեն: Գնա նրանց խաղերին, մրցույթներին, հանդիպիր նրանց ուսուցիչների հետ: Լսիր, երբ նրանք խոսում են քեզ հետ, երբ հարցեր են տալիս: Այսպիսի ծնող լինելը նրանց վստահություն կներշնչի քեզ մոտ գալու ամեն անգամ, երբ նրանք որևէ հարց կունենան:

 11  Անձնական հիգիենան ընտրություն չէ, այն պահանջ է: Անհրաժեշտ է ձեռքի տակ մշտապես ունենալ շնչառությունը թարմացնող միջոց, լվանալ ատամները, մաքուր հագուստ կրել ու հետևել անձնական հիգիենային: Սա ամենօրյա բնական ապրելաձև է, սակայն շատերն ուշադրություն չեն դարձնում դրան: Զրուցել մեկի հետ, ով վատ շնչառություն ունի, չափազանց տհաճ է: Հետևիր անձնական հիգիենայիդ, այնպես որ, մարդիկ կենտրոնանան նրա վրա, թե ինչ ես ասում և կամ ինչ անում, և ոչ թե նրա վրա, թե ինչպես ես «բուրում»:


 12  Պարզ խոսիր ու նայիր խոսակցիա չքերին: Թույլ տուր, որ մարդիկ, ում հետ խոսում ես, իմանան, որ ներգրված ես խոսակցության մեջ, ու որ քեզ համար միևնույն չէ, թե ինչ է քննարկվում: Քթիդ տակ մի մռթմռթա կամ նայիր շուրջդ, այլ կենտրոնացիր զրուցակցիդ վրա:

 13  Մաստակ  մի ծամիր: Կյանքում իրավիճակից կախված կարող ես քեզ թույլ տալ մաստակ ծամել, սակայն երբ, օրինակ, զրուցում ես ինչ-որ մեկի հետ, չափազանց տհաճ ու շեղող է մաստակ ծամելը:  14  Հումոր ունեցիր ու օգտագործիր: Սա կթեթևացնի տրամադրությունն ու մարդկանց կհանի լարվածությունից: Միայն ուշադիր եղիր այն ճիշտ ժամանակին օգտագործելու համար:

 15  Մարդկանց գրկախառնությամբ կամ ձեռքսեղմումով ողջունիր: Կարևոր է ուշադրություն դարձնել իրավիճակին. օրինակ, ամենայն հավանականությամբ, դու չես ցանկանա հարցազրույցի գնալու ժամանակ գրկել քո ապագա ղեկավարին, փոխարենը դու պետք է նրան առաջարկես ձեռքը սեղմել: Ընկերների ու ընտանիքի անդամների հետ գրկախառնությունը ցույց է տալիս քո մտերմությոունը: Այն ցույց է տալիս, որ սիրում ես ու հոգ տանում նրանց մասին և հնարավորություն տալիս ֆիզիկապես դա արտահայտել:

 16  Հավատարիմ եղիր ինքդ քեզ: Իմացիր, թե ինչ ես ուզում կյանքից, ու ամեն ինչ արա դրան հասնելու համար:  17  Լսիր մյուսներին: Երբ ինչ-որ մեկը խոսում է քեզ հետ, լսիր, թե ինչ են նրանք ասում: Մի մտածիր պատասխանի մասին, քանի դեռ նրանք խոսում են:



 18  Բարություն արա: Ինչ-որ մեկի համար դուռ բացիր, երթուղայինում տեղդ զիջիր ինչ-որ մեկին, ընթրիք պատրաստիր մեկի համար, ով գիտես, որ մենակ է: 19  Կազմակերպված եղիր: Փորձիր ծրագրել ու հետևել դրանց: Իմացիր՝ որտեղ են տան, աշխատավայրի, մեքենայի իրերը:

 20  Հաճոյախոսիր մարդկանց: Մարդկանց մեջ տես դրականը ու ցույց տուր, որ նկատում ես նրանց: Հաճոյախոսիր նրանց հագուստը, աշխատանքը, նրանց վերաբերմունքը և ուրիշ այլ հնարավոր բան, որ կարծում ես արժե նշել:  21  Ուրիշների հետ կիսվիր գիտելիքներով ու տեղեկատվությամբ: Երբ ինչ-որ կարողություն ու հմտություն ունես կամ տաղանդ, կիսվիր մյուսների հետ: Սովորեցրու ու կիսվիր նրանով, թե ինչ գիտես ու ինչ ես սովորել:

 22  Դրական եղիր ու կենտրոնացիր դրականի վրա: Հաճախ սա կարող է իսկապես դժվար լինել, սակայն դա հնարավոր է: Հնարավոր լուծումների վրա կենտրոնացիր և ոչ թե խնդրի վրա: Դրական եղիր:  23  Օգնիր մյուսներին: Օգնիր, երբ ու որտեղ որ կարողանաս: Շատ դեպքերում մենք ասում ենք, որ ժամանակ չունենք, սակայն մյուսներին օգնելու համար ժամանակդ զոհաբերելը շատ բան է պատմում քո մասին:

 24  Մեքենադ մաքուր պահիր: Մեքենադ հաճախ լվա: Մաքուր պահիր ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Դա հաճելի կլինի քեզ համար և երբեք չես իմանա, թե երբ ստիպված կլինես ինչ-որ մեկին մեքենայով տեղ տանել:  25  Հոգ տար մարդկանց մասին: Պատ մի կառուցիր զգացմունքներդ «պաշտպանելու համար»: Թույլ տուր՝ մարդիկ զգան, ինքդ քեզ թույլ տուր հոգ տանել մարդկանց մասին:

 26  Հիշաչար մի եղիր: Մարդիկ հաճախ պատահականորեն կամ միտումնավոր կարող են նեղացնել քեզ: Սակայն այն, թե կընտրես վիրավորվել, թե մոռանալ` թողնելով այն անցյալում, քո ընտրությունն է:  27   Քո սխալերի համար պատասխանատվություն կրիր: Երբ սխալներ ես գործում, ընդունիր դա, ու ամեն ինչ արա այն ուղղելու ու առաջ անցնելու համար:

 28  Օգտվիր կյանքի ընձեռած հնարավորություններից ու ապրիր փորձառությունները: Երբ հնարավորություն ես ստանում ինչ-որ որ տեղ այցելելու, օգտվիր հնարավորությունից ու նոր հմտություն ձեռք բեր կամ ինչ-որ նոր բան փորձիր: Վայելիր կյանքը:

29  Իմացիր, թե ինչ է կատարվում աշխարհում: Տեղեկացվիր, թե ինչ է կատարվում աշխարհում՝ թե գլոբալ առումով, թե տեղական: 30  Ճանապարհորդիր: Աշխարհը հսկայական մի վայր է: Ժամանակ տրամադրիր ու նոր մարդկանց հանդիպիր, նոր մշակույթների ծանոթացիր ու նոր հիշողություններ ստեղծիր քեզ համար: Այդպես նաև կլայնացնես մտահորիզոնդ ու աշխարհայացքդ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->