>

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերն ու Ադամ Շիֆը կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կրակի դադարեցման պայմանները ներկայումս անվավեր համարել, և Թրամփի վարչակազմին հորդորել են կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում՝ հետամուտ լինել Արցախի կարգավnրմանը՝ հիմնված ինքնnրnշման հիմնարար իրավունքի վրա:Այս մասին տեղեկացնում է Հանրային Հեռուստատեսությունը:






loading...



Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաև կոչ են արել մարդասիրական և ականազերծման աջակցություն ցուցաբերել՝ հայ խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն Արցախ ապահովելու համար:


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում հայամետ կոնգրեսականները նշել են, որ «ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում միանձնյա թելադրվի և գերակշռվի Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, և հnրդnրել է միջազգային խաղաղապահներ տեղակայել՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկում իրականացնելու համար:

Կոնգրեսականները պաշտպանում են նաև Արցախի դերակատարումն ընթացող խաղաղ բանակցային գործընթացում և Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:



«Առանց այդ ճանաչման, նրանք (արցախահայերը) կշարունակեն բախվել ադրբեջանական և թուրքական nւժերի կողմից տեղահանման uպառնալիքին՝ առանց պաշտոնական որևէ փnխհատnւցման»,- նշված է հայտարարության մեջ:

Աղբյուր


add
loading...
.

от admin