>

Բաղադրիչներ: Շերտերի համար՝ ձու — 220 գր (սպիտակուցներ), վանիլին — 1 թ/գդ, ալյուր — 50 գր, շաքարավազ — 200 գր +55 գր, պնդուկ — 180 գր (բոված): Կրեմի համար՝ ձու — 2 հատ (դեղնուց), ջուր — 400մլ (գրսենյակային ջերմաստիճանի), խտացրած կաթ — 240 գր, կարագ — 400 գր (սենյակային ջերմաստիճանի), կակաո — 50 գր, վանիլին — 1/2 թ/գդ

Պատրաստման եղանակ




Քոչարյանի զոհերը

1.Պատրաստում ենք շերտերը։ Դրանք պատրաստելու համար 2 ձևաման է անհրաժեշտ։ Կարող են մի քիչ մեծ ու փոքր լինել։ Մեծ ձևամանում թխված շերտը փոքրի չափով կհավասարեցնենք, իսկ ավելորդ մասերը կփշրենք կողքերը։ Բոված պնդուկը մանրացնում ենք` ոչ շատ մանր։





2.Այնուհետև խառնում ենք ալյուրի, վանիլինի և 200 գր շաքարավազի հետ։ Սպիտակուցները հարում ենք այնքան մինչև փափուկ փրփուր ստանանք, և աստիճանաբար 55 գր շաքարավազ ենք ավելացնում։ Հարում ենք այնքան մինչև շատ պնդանա` գդալով շրջելիս, որպեսզի չթափվի։

3.Սպիտակուցները զգուշորեն խառնում ենք ընկույզով խառնուրդի հետ: Խմորը դնում ենք յուղաթղթով պատված ձևամանի մեջ և թխում մինչև 150 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ  մոտ 90 րոպե։


4.Պատրաստի շերտերը հանում ենք և սենյակային ջերմաստիճանում գիշերը թողնում։
Մինչև տորթը հավաքելը պատրաստում ենք կրեմը։ Դեղնուցը ջրի հետ խառնում ենք և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք խտացրած կաթն ու վանիլինը։

5.Խառնիչով խառնում ենք և դնում թույլ կրակի վրա։ Անընդհատ խառնելով եփում ենք, մինչև թանձրանա։ Բայց անհրաժեշտ է այնպես անել, որ դեղնուցները շատ չտաքանան և կտրվեն։ Ամբողջությամբ սառեցնում ենք (վրան սննդային փաթեթ ենք դնում, որպեսզի վերևամասը չչորանա)։

6.Կարագը հարիչով հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։ Անընդհատ խառնելով գդալ առ գդալ սկսում ենք օշարակը լցնել, յուրաքանչյուր գդալից հետո լավ խառնելով: Կրեմի կեսն առանձնացնում ենք։ Մի մասի մեջ կակաո ենք լցնում և հարում այնքան մինչև միասեռ դառնա։



7.Տորթը հավաքելուց առաջ շերտերը հավասարեցնում ենք ։ Կտրած հատվածները փշրանքի ենք վերածում։ Շերտերը պատում ենք սպիտակ կրեմով, իսկ կողքերն ու վերևամասը շոկոլադային կրեմով։ Կրեմի մնացած մասով տորթն ենք զարդարում։ Կողքերը փշրանքով ենք պատում։ Տորթը գիշերը սառնարանում ենք թողնում , այնուհետև կտրում և մատուցում։

kievyan-tort-12

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->