>

Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական

համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: Բայց




Քոչարյանի զոհերը

հավաստիացնում եմ, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով՝ միշտ անելով առավել, քան պահանջում է ծառայողական ու աշխատանքային պարտքը: Ես առանձնահատուկ շնորհակալության ու մեծարանքի խոսքեր եմ ուզում ուղղել այդ մարդկանց: Մենք միասին անդուլ, հաճախ 24-ժամյա աշխատանքային օրեր ենք անցկացրել ու ոչ միայն այս պատերազմի




ժամանակ: Եվ ինձ համար պատիվ եմ համարում, որ հնարավորություն ունեցա երկար տարիներ մի մասնիկը լինելու ֆանատիկ այս թիմի, որը դեռ երկար է ծառայելու հայրենիքին: Համոզմունքս նույնն է՝ Հայոց բանակը ուժեղ է և հզորանալու է ավելի: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն


ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ: Խոնարհվում եմ մեր զոհված ընկերների հիշատակի ու նրանց հարազատների առաջ և կուզեի ներողություն խնդրել նաև այն մարդկանցից, ում տածած հույսերը չհաջողվեց ամբողջովին արդարացնել: Բայց ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում:

Dear compatriots, comrades-in-arms, After decades of service in the Ministry of Defense and the executive branch, today I am resigning from the state system. I sincerely believe that all the ideas that have come to life as a result of the honest and dedicated work of my fellow servicemen during my tenure have a modest contribution to the development and improvement of our country’s defense system. But any summary of my activities is not appropriate today, because that summary inadverten


tly became the Second Artsakh War. Am I satisfied with my work during the war, in the preparatory phase? I think some conceptual areas need to be revised that I did not manage to implement, in this regard I am ready to bear my share of responsibility. But I assure you that the entire staff of the Ministry of Defense ված Armed Forces has been guided by the principle of responsibility to the homeland, sparing nothing for the sake of victory, always doing more than the service and labor duty requires. I would like to express my special thanks and respect to these people. We spent tireless, often 24-hour working days together, and not just during this war. And I consider it an honor to have the opportunity to be a part of

this fanatical team for many years, which will serve the homeland for a long time to come. My conviction is the same: the Armenian army is strong, it will become stronger. It is doubly difficult for me to resign at this moment, as I am not in the habit of taking the easy and accepted path to avoid getting into a difficult situation, whether or not to serve the state and the people. I was guided by the same principle in the spring of 2018. But the current situation needs to be eased. And I want my departure to be seen in that logic. I bow to the memory of our fallen friends and their relatives; I would like to apologize to the people whose hopes were not fully justified. But I do not consider my service to the people over.

Сообщение Տեսեք ինչ է ասել Դավիթ Տոնոյանի հրաժեշտից հետո появились сначала на .


от admin

-->