>

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին:


Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն.








Քոչարյանի զոհերը

«Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ասել էր նա:

Թեմայի վերաբերյալ MAMUL.amի թղթակիցը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։


«Այդ մասին առաջին անգամ եմ լսում, մինչև այս պահը ես տեղեկություն չեմ ունեցել օրենքի նման կետի գոյության մասին։ Եթե բոլորը միահամուռ գան մեկ հայտարարի և վճարեն, բնականաբար ես էլ կմասնակցեմ այդ ամենին։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես գտնում եմ, որ միայնակ, սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ, բայց եթե այդ վճարումն ունի դրական և լավ նպատակ, ապա ես պատրաստ եմ նման վճարում կատարելու։



Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բոլորն ազատ արտահայտում են իրենց կարծիքը և մշակութային գործիչները, առանց բռնկվելու, պետք է խոսեն ու գան համաձայնության։ Վճարի չափի և տկոսների մասին ես որևէ բան չեմ կարող ասել»։

Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->