>

ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ուղերձ է հղել։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Դավիթ Տոնոյանի ուղերձը 20 նոյեմբերի, 2020




Քոչարյանի զոհերը

Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ


Պաշտպանության նախարարությունում եւ գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում:





Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու

կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որեւէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետեւ ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում եւ դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, եւ այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը:

Բայց հավաստիացնում եմ, որ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով՝ միշտ անելով առավել, քան պահանջում է ծառայողական ու աշխատանքային պարտքը: Ես առանձնահատուկ շնորհակալության ու մեծարանքի խոսքեր եմ ուզում ուղղել այդ մարդկանց: Մենք միասին անդուլ, հաճախ 24-ժամյա աշխատանքային օրեր ենք անցկացրել ու ոչ միայն այս պատերազմի ժամանակ: Եվ ինձ համար պատիվ եմ համարում, որ հնարավորություն ունեցա երկար տարիներ մի մասնիկը լինելու ֆանատիկ այս թիմի, որը դեռ երկար է ծառայելու հայրենիքին: Համոզմունքս նույնն է՝ Հայոց բանակը ուժեղ է եւ հզորանալու է ավելի:


Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաեւ 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ:

Խոնարհվում եմ մեր զոհված ընկերների հիշատակի ու նրանց հարազատների առաջ եւ կուզեի ներողություն խնդրել նաեւ այն մարդկանցից, ում տածած հույսերը չհաջողվեց ամբողջովին արդարացնել: Բայց ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում»։

Former Minister of Defense of the Republic of Armenia David Tonoyan has already sent a message.

The message, in particular, reads:



“David Tonoyan’s message is November 20, 2020

Dear compatriots, comrades-in-arms!

After decades of service in the Ministry of Defense and the executive branch, today I am resigning from the state system.

I sincerely believe that all the ideas that have come to life as a result of the honest and dedicated work of my fellow servicemen during my tenure have a modest contribution to the development and improvement of our country’s defense system. But any summary of my activities is not appropriate today, because that summary inadvertently became the second Artsakh war. Am I satisfied with my work during the war and in its preparatory phase? I think some conceptual areas need to be reconsidered that I did not manage to implement, and in this regard I am ready to bear my share of responsibility.

But I assure you that the entire staff of the Ministry of Defense and the Armed Forces has been guided by the principle of responsibility to the homeland, sparing nothing for the sake of victory, always doing more than the service and labor duty requires. I would like to express my special thanks and respect to these people. We spent tireless, often 24-hour working days together, and not just dur

ing this war. And I consider it an honor to have the opportunity to be a part of this fanatical team for many years, which will serve the homeland for a long time to come. My conviction is the same: the Armenian army is strong and will become stronger.

Сообщение Միայն տեսնեք, թե ինչ է ասել Դավիթ Տոնոյանը հրաժարականից հետո появились сначала на .


от admin

-->