>

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ Covid-անվտանգության կանոնները վերանայվել են։




Քոչարյանի զոհերը

«Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը ևս փոփոխվել են: Մասնավորապես, սահմանվել է․





Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում,

Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով,


Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների
պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։



Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված Covid-անվտանգության նորմերի պահպանմանը»։

Աղբյուր


от admin

-->