>

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։

Տեղեկություններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտություն կրած վարչապետին, այլեւ նրանցից շատերը կառավարական առանձնատներում հավաքագրված հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ է բաժանվել, եւ որոնց օգտագործում են նաեւ հակաիշխանական ակցիաները ճնշելու նպատակով։

loading...



Ընդ որում, տարակուսանքի տեղիք տվեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։ Ոստիկանության լրատվականից





մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, եւ վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։

Այսինքն, ոչ միայն բանակի սաղավարտների ու համազգեստի պակաս ունենք, այլեւ՝ ոստիկանական համազգեստի։ Բացահայտումները շարունակվում են»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

“Hraparak” newspaper writes. “Yesterday in Yerevan and some regions of Arme

nia, the majority of the police forces suppressing the protests and disobedience actions against the signing of the capitulation of Artsakh were wearing masks with their faces covered.



There is information that the reason for this is not only that the police are ashamed to openly defend the defeated Prime Minister, but also many of them are members of a gang gathered in government mansions, whose uniforms were distributed and which are also used to suppress anti-gover

nment protests.

Moreover, it was puzzling that those masked people in Chinese uniforms, who used brutal force to detain citizens, were not police officers, but members of the bodyguards of various oligarchs. In response to our question, the police press clarified ․ “

Сообщение Զարմանքից կապշեք, երբ իմանաք, թե ովքեր են իրականում դիմակավորված ոստիկանները появились сначала на .


add
loading...
.

от admin