>

Ճակատամարտի ժամանակ զինվորը պատրաստվում էր իր վիրավոր ընկերոջը դուրս բերել մարտի դաշտից, երբ նրա հրամանատարն ասաց.









— Անօգուտ է։ Նա պետք է որ արդեն մահացած լինի։ Սակայն զինվորը համառեց, գնաց մարտի դաշտ և դուրս բերեց իր ընկերոջը։ Տեսնելով, որ ընկերը մահացած է, հրամանատարն ասաց.


— Ես ասում էի, որ անօգուտ է։ Նա մահացած է։ Զինվորը պատասխանեց թաց աչքերով.



— Ո՛չ, հրամանատար, անօգուտ չէր։ Երբ ես հասա նրան, իմ ընկերը տեսավ ինձ, ժպտաց և ասաց իր վերջին բառերը. «Ես գիտեի, որ դու կգաս»։

Աղբյուր


от admin

-->