>

Մահացել է Էմիլ Աբրահամյանը… Այս ցավալի լուրը կայծակի պես խոցեց հադրութցիների առանց այն էլ վիրավոր հոգիները, որոնք դեռ ուշքի չեն գալիս իրենց հայրենի քաղաքի կորստից: Չկա մի հադրութցի, որը չճանաչի այս մեծ հայրենասերին՝ Ղարաբաղյան շարժման առաջնորդներից և գաղափարախոսներից մեկին: Արթուր Մկրտչյանի, Իգոր Մուրադյանի, Մանվել Սարգսյանի և շարժման այլ ակտիվիստների ուղեկիցը’ Էմիլը, բոլորից առանձնանում էր իր սկզբունքայնությամբ, ազգային գաղափարների ճշգրտության մեջ համոզվածությամբ, ոգու ամրությամբ, անձնական ցավը հայկական պետականության վերածննդի մեծ գործին ստորադասելու կարողությամբ: Վիրտուոզ դիմանկարիչը, ազգային պետություն կերտելու գաղափարախոսի ունակություններով օժտված մարդն ու միևնույն ժամանակ համեստ հայրենասերն իր ժողովրդի կողմից չգնահատված մնաց։ Ազգային-

ազատագրական շարժման ու ազատ ու անկախ Միացյալ Հայաստան կառուցելու գաղափարի ջատագովն այդպես էլ չտեսավ իր երազած երկիրը, ինչպես դա չտեսան շատ ազատատենչ հայեր, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն այս գաղափարի: Ղարաբաղյան շարժումն Էմիլից խլեց հորը՝ Սամվել Աբրահամյանին, որին կտտանքների ենթարկեցին ադրբեջանական գերության մեջ, որտեղ նա հայտնվել էր Էմիլի փոխարեն, ում 1988-ին հետապնդում էին ռուսական պարեկատունը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը: Այնուհետև ղարաբաղյան առաջին պատերազմը խլեց նրա եղբորը՝ Էրիկ Աբրահամյանին և նրա քրոջ ամուսնուն՝ Շահեն Ստեփանյանին: Բայց նույնիսկ այս դառը կորուստները չէին կարող կոտրել իր երկրի ազատության և անկախության հանդեպ Էմիլի կամքը: ԼՂՀ ստեղծումից և պատերազմի ավարտից հետո, Էմիլը, արդեն մեծ տարիքում, ամուսնացավ գեղեցկուհի Նարինեի հետ,





որի հետ լույս աշխարհ բերեցին իրենց որդուն՝ Սամվելին: Բայց Հադրութը չկարողացավ գնահատել իր արժանի որդուն: Այն ժամանակվա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ և ճնշումներ սկսվեցին Էմիլի և նրա ընտանիքի նկատմամբ: Էմիլը ստիպված էր ընտանիքի հետ տեղափոխվել Երևան, որտեղ մինչև կյանքի վերջին օրերն ապրում էր շատ համեստ կյանքով՝ վաստակելով իր նկարներով: Երբեմն հետ ես նայում և սկսում հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, սկիզբ է առել դեռևս հետպատերազմյան տարիներին, և արդեն այդ ժամանակ սկսվեցին Շարժման իդեալներից շեղվելու և պատերազմում հաղթած երկիրը երրորդ երկրների շահերին ստորադասելու միտումները: Հենց այդ պատճառով արդեն 1997 թվականից սկսած սկսեցին ճնշել Շարժման բոլոր ակտիվիստներին և պատերազմի մասնակիցներին: Վետերաններն ու, այսպես





կոչված, ընդդիմությունը քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու և այլախոհներին հետապնդելու յուրատեսակ գործիք դարձան: Ավաղ, այսօր մենք քաղում ենք ազատության և ինքնիշխանության ջատագովների դեմ իշխանության մեջ գտնվողների 23-ամյա պայքարի պտուղները: Էմիլը կյանքից հեռացավ կորոնավիրուսի պատճառով: Բայց նույնիսկ եթե չլիներ այս նենգ հիվանդությունը, միացյալ Հայաստանի ազատության և անկախության այս մեծ մարտիկը՝ Էմիլ Աբրահամյանը, կմահանար իր այնքան սիրելի Արցախը Ադրբեջանին հանձնելու ամոթից, որի դեմ մենք ժամանակին անիրականանալի թվացող համահայկական ազգային-ազատագրական շարժում ենք իրականացրել և անհավասար պատերազմում պարտության մատնել Լեռնային Ղարաբաղն

ուզուրպացրած երկրին: Ժողովուրդը, որ չկարողացավ գնահատել Արթուր Մկրտչյանին, Իգոր Մուրադյանին, բնականաբար, չգնահատեց նաև Էմիլ Աբրահամյանին: Ցավոք, նման ժողովուրդը չի կարող արժանապատիվ ապագա ունենալ, անկախ նրանից, թե որքան ենք դա ցանկանում․․․ Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի ընկեր: Ներիր, որ չկարողացանք ավարտին հասցնել մեր իսկ սկսած՝ մեր երազանքների պետությունը կառուցելու գործը: Ցտեսություն երկնքում, որտեղ շատ շուտով կհայտնվենք, որովհետև ապրել այն մտքով, որ այլևս չկա մեր մեծ, հաստատակամ, հեղափոխական Հադրութը, որ մեր թշնամիներն այսօր քայլում են նրա հողի վրա, իսկ բարբարոսներն ապրում են մեր տներում… Թող հայոց հողը թեթև լինի վրադ…


Emil Abrahamyan has died … This sad news struck like lightning the already wounded souls of the people of Hadrut, who have not yet regained consciousness from the loss of their hometown. There is not a single Hadrutian who does not recognize this great patriot, one of the leaders of the Karabakh movement, one of the ideologues. Emil, the companion of Arthur Mkrtchyan, Igor Muradyan, Manvel Sargsyan and other activists of the movement, stood out from all of them with his principles, conv



iction in the accuracy of national ideas, strength of spirit, ability to subordinate personal pain to the great cause of the Armenian state revival. The virtuoso portrait painter, a man endowed with the ideological abilities to build a nation-state and at the same time a modest patriot, was not appreciated by his people. The advocate of the national liberation movement and the idea of ​​building a free and independent United Armenia did not see the country he dreamed of, just as many freedom-loving Armenians who gave their lives for this idea did not. The Karabakh movement deprived Emil of his father, Samvel Abrahamyan, who was tortured in Azeri captivity, where he was replaced by Emil, who in 1988 was pe

rsecuted by the Russian patrol, the Azerbaijani OMON. Then, the first Karabakh war took away her brother Erik Abrahamyan and her sister’s husband Shahen Stepanyan. But even these bitter losses could not break Emily’s will for the freedom and independence of her country. After the establishment of the NKR ավարտ after the end of the war, Emil, at an advanced age, married the beautiful Narine, with whom they gave birth to their son, Samvel. But Hadrut could not appreciate his worthy son. Political persecution and pressure on Emily ընտանիքի her family began at that time. Emil had to move to Yerevan with his family, where he lived a very modest life until the last days of his life, earning his living by painting. Sometimes you look back and realize that what is happening today began in the post-war years, when the tendencies to deviate from the ideals of the Movement and subordinate the country that won the war to t

he interests of third countries began. That is why, since 1997, all the activists of the Movement, the participants of the war, have been under pressure. Veterans and the so-called opposition have become a unique tool for destroying civil society and persecuting dissidents. Alas, today we are reaping the fruits of the 23-year struggle of those in power against the advocates of freedom and sovereignty. Emil died of a coronavirus. But even if it were not for this insidious disease, this great fig

Сообщение Շուշան Ստեփանյանի հուզիչ գրառումը. տեսեք ինչ է պատահել появились сначала на .


от admin

-->