>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Կոմերսանտին: Լրագրողը նրան հարցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում խնդրահարույց կետերից մեկն է համարվում Հարավկովկասյան երկաթուղում տեղի ունեցած խուզարկությունը:


Փաշինյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ:








Քոչարյանի զոհերը

«Կարող եմ ասել, որ այս հարցում ես և Հայաստանի կառավարությունն ունենք Ռուսաստանի նախագահի լիակատար աջակցությունը, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը շատ շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարով: Մենք համագործակցելու ենք այս ոլորտում և այլ ոլորտներում, որ Հայաստանում աշխատող ռուսական ընկերություններում չարաշահումներ չլինեն: Մենք պայմանավորվել ենք, որ օրինականությանը վերաբերող, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել, որպես հակառուսական գործողություն», ասել է նա:


Լրագրողի հարցին, որ խոսքն ընդամենը 19 հազար դոլար չվճարված հարկի մասին է, Փաշինյանը պատասխանել է. «Իմ նախնական տեղեկություններով, չարաշահման ծավալները հասնում են 60 միլիոն դոլարի»:

Վարչապետը նշել է, որ քննչական մարմինները քննություն են անցկացնում, շուտով պաշտոնապես կհայտարարվի այդ մասին: «Ինչ ասացի՝ կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»:



Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->