>

Խոյ

Օրը հարմար է շփումների համար: Դուք ասում եք այն,ինչ մտածում եք, բայց դա անում եք բավականին նրբորեն, և դժվար թե ինչ-որ մեկը վիրավորվի: Օգտակար կլինի շփվել հին ծանոթների հետ: Նրանք լավ խորհուրդներ կտան և կառաջարկեն իրենց օգնությունը: Շատ հեշտ կլինի վերականգնել կապերը: Որոշ Խոյեր հնարավորություն կունենան մասնակցել ինչ-որ հեռանկարային և կարևոր նախագծի, ինչպես նաև ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր շուտով կդառնան նրանց դաշնակիցները և գործընկերները:

Ցուլ

Օրը արդյունավետ կլինի, բայց շատ հոգնեցնող: Դուք պետք է շատ բան անեք, հասնեք ձեր առջև դրված նպատակներին: Պարզվում է, դա ավելի բարդ է, քան ակնկալում եք: Դուք ինքներդ եք իրականացնելու այն ամենը, ինչ մտածել եք, պարզապես դրա համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ: Հավանական են հաջողությունները բարդ ֆինանսական հարցերում: Հնարավորություն կունենաք զգալիորեն մեծացնել եկամուտները: Մի շտապեք ծախսել ստացածը:

Երկվորյակ

Հանգստություն պահպանելը չափազանց դժվար կլինի: Դուք սկսում եք նյարդայնանալ փոքր բաներից, եթե ինչ-որ բան չի ընթանում ըստ ձեր պլանի: Հնարավոր են տարաձայնություններ մարդկանց հետ, ում դուք նախկինում հասկանում էիք կես բառից և սովոր էիք համարել ձեր դաշնակիցները: Եվ՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունները կարող են լարված լինել, եթե առավելագույնս բարեհաճ և նրբանկատ չգտնվեք: Բացառված չեն մանր-մունր ֆինանսական կորուստները, անհաջող գնումները, որոնք կհանգեցնեն կորուստների:




Քոչարյանի զոհերը

Խեցգետին


Լսեք ինտուիցիայի հրահանգներին: Այսօր դրանք ձեզ համար շատ օգտակար կլինեն: Հաճախ ի հայտ են գալիս համարձակ, օրիգինալ լուծումներ:Մյուս կողմից դրանք կարող են նույնիսկ տարօրինակ թվալ: Չի բացառվում, որ շրջապատը կքննադատի ձեր գաղափարները, կհամոզի ձեզ չիրականացնել մտածածը: Սակայն դուք չեք հրաժարվում ձեր պլաններից և ճիշտ եք անում։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, ովքեր ժամանակի ընթացքում կդառնան ձեր հուսալի դաշնակիցները: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք շատ դրական էմոցիաներ և պայծառ պահեր կտան:





Առյուծ

Օրը հակասական և անհանգիստ է։ Եթե ձեր առջև կարևոր նպատակներ եք դրել, կենտրոնացեք դրանց հասնելու վրա, մի կողմ դրեք մնացածը:Փորձեք խուսապել դատարկ խոսակցություններից ու անիմաստ վեճերից: Դրանք միայն կխլեն ձեր ժամանակն ու էներգիան: Ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ, հատկապես, աշխատանքի հետ կապված: Նախքան ինչ-որ լուրջ քայլ անելը, խորհեք ամեն ինչի մասին միայնակ: Հնարավոր է բոլորովին անսպասելի և նույնքան գեղեցիկ գաղափարներ ի հայտ գան:

Կույս

Ձեզ շատ բան կարող է անհանգստացնել: Օրը հակասկան կլինի, և ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի։ Տեղի են ունենում շատ անսպասելի իրադարձություններ և դրանց պատճառով ստիպված եք հետաձգել ինչ-որ գործեր: Հնարավորություն կունենաք պատասխան ծառայություններ մատուցել այն մարդկանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ: Նաև օրը հարմար է կապերը վերականգնելու համար: Փոխադարձ վիրավորանքները, տարաձայնությունները և վեճերը կմոռացվեն, շփումը շատ հաճելի կլինի:


Կշեռք

Այսօր ամեն ինչ չէ տրվում այնքան հեշտ, ինչքան ցանկալի կլիներ։ Հնարավոր են անկանխատեսելի իրադարձություններ։ Ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանաք, թե ինչպես արձագանքել: Մի շտապեք: Ձեր յուրաքանչյուր քայլը պետք է լավ մտածեք: Անցանկալի է կատարել խոշոր գնումներ, հատկապես վարկեր վերցնել: Ցանկացած ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելը ավելի լավ է հետաձգել:

Կարիճ

Ցանկալի չէ զբաղվել կարևոր գործերով։ Այն ամենը, ինչ շատ շփոթեցնող է և դժվար, ավելի լավ է հետաձգել: Եթե նման հնարավորություն չկա, դիմեք որևէ մեկի օգնությանը: Աջակցությունը հաստատ ավելորդ չի լինի: Օրվա առաջին կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, ուղղել սխալները, որոնք կատարել եք անձնական հարաբերություններում: Փորձեք հնարավորինս լուրջ վերաբերվել այն ամենին, ինչով զբաղվում եք: Դա թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից:

Աղեղնավոր

Օրվա սկզբին անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել: Վտանգ կա, որ թշնամիները փորձելու են ձեզ ծուղակը գցել կամ օգտագործել ձեր գիտելիքներն ու հմտությունները իրենց շահերից ելնելով ։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները և անհաջող գործարքները: Ավելի ուշ ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ մասնագիտական ոլորտում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել բարդ և կարևոր գործում: Երեկոյան հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, կարգավորել հարաբերությունները մտերիմների հետ: Դժվար թե կոնֆլիկտների առիթներ առաջանան: Իսկ եթե դրանք այնուամենայնիվ տեղի ունենան, կհաջողվի փոխզիջման հասնել:



Այծեղջուր

Ամեն ինչ չէ հեշտ տրվում, սակայն դուք լավատեսորեն եք տրամադրված: Հենց դրա շնորհիվ է, որ հաջողվում է հաղթահարել բազմաթիվ գործեր: Հավանական են անսպասելի, բայց շատ գայթակղիչ առաջարկները: Հնարավորություն կունենաք լինել ինչ-որ հետաքրքիր վայրերում: Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք լուծել կարևոր գույքային և ֆինանսական հարցերը: Գործնական ինտուիցիան այդ ժամանակ շատ սուր է: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ: Ոչ միշտ է շրջապատը հասկանում ձեզ: Բավարար ժամանակ է պետք, որպեսզի հանգիստ խոսեք ու ամեն ինչ պարզեք:

Ջրհոս

Բարենպաստ օր է շփման համար։ Լավ են անցնում և՛ պլանավորված, և՛ բոլորովին անսպասելի հանդիպումները: Ձեզ հաջողվում է ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Չեն բացառվում համագործակցության կամ աշխատանքի առաջարկները: Արժե մտածել դրանց մասին: Նախքան ինչ-որ կարևոր քայեր անելը, լավ մտածեք: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական գործերին: Այստեղ կարելի սխալներ թույլ տալ, եթե գործեք զգացմունքների ազդեցության տակ:

Ձուկ

Օրը լի է անակնկալներով և հաջող զուգադիպություններով: Գրեթե առանց ջանքերի կլուծվեն խնդիրները, որոնք երկար ժամանակ ձեզ հանգիստ չեն տալիս: Չեն բացառվում անսպասելի ու շատ գայթակղիչ առաջարկները: Հնարավորություն ունեք կարիերայում հաջողություններ գրանցել: Շատ Ձկներ ցույց կտան իրենց տաղանդը: Անձնական հարաբերություններում չեն բացառվում փոփոխություններ դեպի լավը: Արժե խոսել մտերիմների հետ ձեզ համար կարևոր թեմաներից: Ձեզ ճիշտ կհասկանան և մեծապես կաջակցեն: Հին վիրավորանքները և թյուրիմացությունները կմոռացվեն:

աղբյուր

Сообщение Աստղագուշակ Նոյեմբերի 22 появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


от admin

-->