>

Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ, այսօր ԱԱԾ նախկին տնօրեն


«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։ Վանեցյանը ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:








Քոչարյանի զոհերը

«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասել էր Վանեցյանը:


Արդյո՞ք այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանից նման հրահանգ ստացել է, Irakanum.am-ը փորձեց պարզել Օսիպյանից։



Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Իջևանում տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են բոլորին։ «Ես ու իմ ընկեր, գեներալ Վանեցյանը եղել ենք Իջևանում և թույլ չենք տվել, որ այդ արյան գետերը հոսեն »,- ասաց նախկին ոստիկանապետը, այլ հարցերի չպատասխանելով։

Сообщение Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->