>

Ելակը հիասքանչ հատապտուղ է, որը ոչ միայն հիանալի բույր ու կախարդական համ ունի, այլև օգտակար հատկությունների լայն ընդգրկում․ В խմբի վիտամինների, С, А, РР վիտամինների, բջջանյութի, պեկտինի, օրգանական թթուների, երկաթի, յոդի, կալիումի, ֆոսֆորի, կալցիումի, մանգանի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է։

Ելակը նպաստում է աղերի և ավելորդ հեղուկի՝ օրգանիզմից դուրս մղվելուն, չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցության հետևանքները, օնկոլոգիայում կանխարգելիչ դեր ունի, լավացնում է ուղեղի աշխատանքը և երիտասարդացնում օրգանիզմը։ Իսկ անկրկնելի համը հակադեպրեսանտի ազդեցություն ունի։

Սեզոնի թեժ պահին մենք վայելում ենք թարմ հատապտուղը, աղանդերներ ու հյութեր պատրաստում, կարկանդակներ թխում։ Բայց պետք է զգոն լինել։ Ելակն առաջին ամառային հատապտուղն է, դրա համար էլ շուկան ողողված է քիմիկատներով աճեցված ապրանքով։ Գնելիս ճիշտ ընտրություն անելու համար, ինչպես նաև որպեսզի հյութեղ ելակը օգտակար լինի, օգտվեք մեր խորհուրդներից։




Քոչարյանի զոհերը

Համեղ ելակի նշանները





Հոտն առաջին բանն է, որին պիտի առաջին հերթին ուշադրություն դարձնել ելակ գնելիս։ Որակյալ ելակը հոտավետ է։ Իսկ թույլ հոտով պտուղներն ամենայն հավանականությամբ քիմիկատներով են աճեցվել։

Գույնը

Ելակի բնական գույնը վառ կարմիրն է, մակարեսը՝ թեթևակի փայլուն։ Չափազանց մուգ՝ բորդո պտուղները չպետք է վստահություն ներշնչեն․մեծ է հավանականությունը, որ ներկել են։ Գունատ, չհասունացած ելակը ևս չարժե գնել, հույսով, որ տանը կհասնի։ Նման հատապտուղները չեն հասունանում, միայն փտում են։


Չափն ու ձևը

Չափի հետ կապված խիստ չափանիշներ չկան․որքան սորտեր, այնքան էլ ձևեր։ Չափազանց խոշոր հատապտուղների հետևից մի ընկեք․մեծ է հավանականությունը, որ դրանց մեջ ջուր են մղել վաճառքից առաջ։ Փոս ընկնողներն են ցույց են տալիս, որ ելակն սկսում է փչանալ։



Ծայրը

Առանց պոչի ելակը չեն պահպանում, պետք է ընտրել տերևներովը։ Տերևիկները պիտի թարմ լինեն (չորացած չլինեն), վառ կանաչ գույն ունենան։ Գիտակների հնարքը․եթե տերևիկների և հատապտղի միջև տարածություն կա, դա երաշխիք է, որ հատապտուղը քաղցր կլինի։ Իսկ տերևիկներին  պինդ կպած պտղամիսը ցույց է տալիս ելակի թթու լինելը։

Սերմերը

Նայեք սերմերին․ինչքան դրանք իրարից հեռու են տեղակայված և խորն են մտած, այնքան քաղցր է հատապտուղը։

Ահա այսպիսի հնարք։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->