>

Հաճախ ձմռանը սիրտդ կանաչ խրթխրթան վարունգ է ուզում, որ վայելելով թարմացնող հոտը՝ հիշես  ամառը։ Իսկ ձմեռվա կեսին թարմ վարունգ ճարելը հեշտ բան չի։ Եթե խանութում ձմռանը լինում էլ է վարունգ, ուրեմն անպայման ջերմոցային ջրալի ու անհամ բան է։

Դրա համար էլ առաջարկում ենք ձմռան պաշարը հոգալ ու սառեցրած վարունգ մթերել։ Սառեցրած վարունգը կարելի է օգտագործել աղցաններում,  սառը ապուրներում  ու սոուսերում, որոնց բաղադրատոմսերը կներկայացնենք։  Իսկ հիմա կպատմենք՝ ինչպես վարունգը ճիշտ սառեցնել։

Վարունգի սառեցում

Մթերումը հետագայում հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ  է սառեցումից առաջ վարունգները մաքրել ու  բարակ կտրտել, ինչն ավելի լավ է անել կորեական ձևով գազար սարքելու քերիչով։

1. Ինչպես ձմռան համար վարունգ մթերել




Քոչարյանի զոհերը

Վարունգները բաժանեք պլաստիկե բաժակների մեջ, ծածկեք թաղաթով ու դրեք սառցախցիկ։ Սառեցումից հետո հարմարավետության համար կարելի է վարունգները սննդային տոպրակներում դնել՝ ավելորդ օդը դուրս թողնելով։






Դրա շնորհիվ ձեր ձմռան պաշարը ավելի քիչ տեղ կգրավի սառցախցիկում։

Սառեցված վարունգներով կերակուր պատրաստելուց առաջ հանեք բուրավետ  բանջարեղենի անհրաժեշտ քանակը, հարկ եղած դեպքում մանրացրեք և դրեք սառնարան՝ մինչև սառցրած բանջարեղենի լրիվ հետ գալը։

Առաջացած հեղուկը ավելի լավ է քամել


Սառեցումից առաջ վարունգը կարելի է օղակաձև կտրտել՝ աղցանների և բուտերբրոտների համար։

2. Սոուսներ սառեցված վարունգից

Ինչպես խոստացել էինք, մի քանի համակցություն՝ մթերած վարունգից սուսներ սարքելու համար։ Պատրաստումը շատ հեշտ  է․ պետք է միայն առաջարկված բաղադրամասերը մանրացնել բլենդերում կամ մանր կտրտել՝ մի քանի հեղուկ բաղադրիչներ ավելացնելով։

3. Մայոնեզ՝ վարունգով

200 գրամ մայոնեզը կամ աղահամ թթվասերը խառնեք 50 գրամ սառեցրած վարունգին։  Ավելացրեք 20 մգ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ շաքարավազ։



4. Խնձորի սոուս

200 գրամ ջրալի թթվասերին ավելացրեք  50 գրամ սառեցված վարունգ, 20 մգ կիտրոնի հյութ, քերիչով անցկացված քառորդ խնձոր, 1 ճաշի գդալ խյուսանման կամ հատիկավոր մանանեխ։

5. Կանաչ սոուս

Մանրացրեք 30 գրամ կանաչ սոխ, ցանկացած այլ կանաչի՝ ըստ  ճաշակի և խառնեք 70 գրամ վարունգին։ Ավելացրեք 1 ճաշի գդալ մանանեխ, նույնքան գինու քացախ,  70 մլ ձիթայուղ, աղ, շաքար և աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։

Խաշած ձվով սոուս

Ձվի դեղնուցի վրա մեկական պտղունց աղ ու շաքարավազ լցրեք, ավելացրեք 1 ճաշի գդալ գինու կամ խնձորի քացախ։ Այնուհետև ավելացրեք 30 գրամ վարունգ, մանր կտրտած ձվի սպիտակուց, մանրացված կանաչի՝ ըստ  ճաշակի և 50 մլ ձիթայուղ։

Առաջարկված տարբերակներից բացի՝ սառեցված վարունգներից հիանալի բուրումնավետ թարթար և անկրկնելի սերուցքային ցացիկի  կստացվի։ Նման սոուսները  շահեկանորեն  կընդգծեն ձկան կամ մսի համը, մանավանդ, երբ դրանք գրիլով են սարքված։

Խորհուրդ ենք տալիս զբոսախնջույքի գնալիս մեկ պուլիկ վարունգի սոուս վերցնել։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->