>

նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի, համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սուրիկ Բարսեղյանն ու Նարեկ Մայիլյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է

loading...




Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում





քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանն ու ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Դեպքի վայրում հայտնաբերվել է փախուստի դիմած

ավտոմեքենայի կոտրված մեծ թվով դետալներ և Վ. Էվինյանն ու Գ. Ամիրխանյանը ինչ-որ հետքեր պարզելու համար գնացել էին այդ ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերված դետալները Range Rover-ի են: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Mercedes-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորը երեխան ու հարվածից հետո Mercedes-ի վարորդը խնդրել է, որպեսզի այդ վարորդը օգնի երեխաներին տեղափոխել Երևան, սակայն ճիվաղը դիմել է փախուստի:


On November 22, a tragic car accident took place in Yerevan. At around 04:30, at the intersection of Davit Bek և Azatamartikner streets, a Mercedes car driven by an unknown person with license plate և Yerevan բնակ resident of Yerevan, 39-year-old Zaven S. collided. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, 68-year-old Sofia S., a Mercedes driver, a resident of Yerevan, died on the spot, and



5-year-old N. died. Kh. Was taken to Surb Astvatsamayr Medical Center with bodily injuries. An unknown car fled the scene. Surik Barseghyan and Narek Mailyan, inspectors of the 1st platoon of the 1st officer battalion of the traffic police arrived at the scene. Garik Hakobyan, the duty officer in charge of the Y

erevan Traffic Police Operative Management Center, passed the information about the accident to the Traffic Crimes Investigation Department of the Yerevan Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation team arrived. led by: T., who is leading the investigation on the spot. By Vardanyan’s decision, a criminal case was initiated according to Article 242, Part 2, Article 244, Part 1 of the RA Criminal Code. The head of the Yerevan Traffic Police Vahan Evinyan and the head of the Erebuni police department Grisha Amirkhanyan also arrived at the scene. A large number of broken

parts of the fleeing car were found at the scene. Evinyan and G. Amirkhanyan went in that direction to find some traces. Details found at the scene are Range Rover. Those gathered at the scene said that the dead person was the mother of the Mercedes driver, and the injured child and the driver of the Mercedes asked the driver to help transport the children to Yerevan, but the worm fled.

Сообщение Գիշերը Երևանում տեղի ունեցած սարսափելի ողբերգության նոր մանրամասները (տեսանյութ) появились сначала на .


add
loading...
.

от admin