>

Որոշ ժամանակ հետո թշ նшմին ներխուժեց գյուղ, զին վшծ մտան մեր տան բակ, հորս և եղբորս գե րի վերցրին… եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ… Վազգենաշեն համայնքի բնակչուհու գրառումն ու կոչը իշխանությանը
22.11.2020Satenik

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանը, որը Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստրն է, ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արտակ Բեգլարյանին ու մնացած ուրիշ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է




Քոչարյանի զոհերը

նոյեմբերի քսանին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում կատարվաղ դեպքին, քանզի տեղյակ էինք, որ նոյեմբերին քսանին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, սակայն մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պիտի հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու




համար, ի՞նչ է՝ մաթեմատիկական դժ վшր խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին։ Ամսի տասնիննին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը ևս անցնում է թշ նшմու վերահսկողության տակ, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալով՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա

ևս ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առթիվ։ Հարցրի. «Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ուրեմն հնարավո՞ր չէ, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, ե՞րբ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս 2 օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի քսանին, ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը ևս կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար,


սակայն եղավ այն, ինչ եղավ։ Մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դш վադրաբար «նվիրաբերված» համայնքի ղեկավարն էր։ Հայրս ու փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գո ղացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են, բայց պարզվեց՝ թշ նшմին է գո ղացել։ Որոշ ժամանակ


հետո թշ նшմին մտավ գյուղ, զին վшծ մտան մեր տան բակ, հորս ու եղբորս գե րի վերցրին այնքան ժամանակով մինչ եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց ու ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան հետ բերելով՝ տվեցին հորս ու ազատ արձակեցին։

Բարեբախտաբար, հորս ու եղբորս կյանքը փրկվեց։ Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, ու՞ր է ձեր անվտшն գություն կոչվածը, ու՞ր է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։ Աստված չաներ, եթե հորս ու եղբորս հետ մի բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով,

որ Մուստաֆան մյուս թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ , իսկ ինչու՞ եմ ասում թրքահայ, քանի որ այդ դեպքից 2 օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դшն ակահшրել էր հորս ու մեծ եղբորս։ Նվեր տվեցիք Փախստականի կարգավիճակը.. Գոնե այսօր իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։ Պшտ երազմի տգեղ դիմագծերը․․․»:

Сообщение Որոշ ժամանակ հետո թշ նшմին ներխուժեց գյուղ, զին վшծ մտան մեր տան բակ, հորս և եղբորս գե րի վերցրին… եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ… Վազգենաշեն համայնքի բնակչուհու գրառումն ու կոչը իշխանությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->